Այսօր համակարգիչները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասնիկները: Յուրաքանչյուրս այն օգտագործում է համապատասխան իր պահանջների: Բոլորին է հայտնի, որ համակարգիչը բաղկացած է չորս հիմնական արտաքին մասերից՝ մկնիկ, ստեղնաշար, մոնիտոր եւ պրոցեսորային բլոկ: Սակայն կան նաեւ պրոցեսորային բլոկի ներսում գտնվող այլ սարքեր, առանց որի համակարգչի աշխատանքը հնարավոր չէր լինի: Եթե մկնիկի փոոխարեն կարելի է օգտագործել ստեղնաշար, ապա պրոցեսորային բլոկի սարքերի փոխարեն հնարավոր չէ օգտագործել այլ սարքեր (իհարկե, եթե փոխարինվող սարքը նույն սարքի արտաքին ներկայացումը չի): Այդ սարքերից մեկը ապահովում է համակարգչի <հիշողությունը>, ամբողջ ինֆորմացիան որ Դուք ունեք համակարգչի <մեջ>, պահվում է կոշտ սկավառակի վրա (Hard Disk): Կոշտ սկավառակը, դա՝ ինֆորմացիայի կրիչ է, որը կարող է ունենալ, ինֆորմացիայի պահպանման տարբեր ծավալներ (համակարգչում ինֆորմացիան իրենից ներկայացնում է միլիարդավոր բիթերի ամբողջություն):

Այս ֆիլմերի միջոցով Դուք կիմանաք, թե ինչպես են պատրաստվում կոշտ սկավառակը եւ նրա կրտսեր եղբայր՝ լազերային սկավառակը, որը իր հերթին եւս հանդիսանում է ինֆորմացիայի կրիչ, որի վրա մենք հիմնականում պահում ենք երաժշտություն եւ ֆիլմեր (իհարկե չմոռանանք նաեւ, որ լազերային սկավառակները՝ ինպես կոշտ սկավառակները, կարող են պահել բազմատեսակ ինֆորմացիա):

1. Կոշտ սկավառակ:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4459 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: