Ինտերնետից օգտվելու ժամանակ մենք շատ հաճախ ենք բեռնում տարբեր տեսակի ֆայլեր: Կախված ինտերնետի արագությունից նրանց բեռնումը շատ հաճախ երկարում է: Երբեմն նաեւ ինտերնետի կապի խափանումից և մենք կորցնում ենք մեր ֆայլը, որը որ երկար ժամանակ է ինչ բեռնվում էր: Իսկ երբ կրկին միանում է կապը ստիպված ենք ամեն ինչ սկսել նորից: Այս անվճար ծրագրի օգնությամբ՝ free download manager, Դուք հնարավորություն կստանաք ինչպես արագ բեռնելու, այնպես էլ՝ խափանված կապից հետո ֆայլի բեռնումը շարունակելու: Ծրագիրը կարող եք բեռնել պաշտոնական կայքից, կամ կարող եք բեռնել այստեղից՝

Բեռնել.

Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է բեռնել ֆայլեր:

Ծրագիրը համակարգիչում տեղադրելուց հետո հարկավոր է այն բացել՝

Այնուհետև մկնիկի աջ ստեղնով սեղմում ենք այն լինկի վրա որը որ պիտի բեռնենք և ընտրում՝ копировать адрес ссылки.

Հաջորդիվ այդ պատճենած լինկը հարկավոր է տեղադրել free download manager-ում. դա անելու համար սեղմեք  Добавить закачку.

Բացված պատուհանում ուշադրություն դարձրեք հետևյալ պարամետրերին՝

1. URL:- մեր բեռնվող ֆայլի հասցեն, որը որ պատճենեցինք և   Добавить закачку կոճոկի միջոցով տեղադրեցինք:

2. Բեռնվող ֆայլի պահպանման համար է՝ միացնել ինչպես նկարում

3. Եթե պտիչկան միացրած է, ապա մեր բեռնած ֆայլը կստանա ավտոմատ անուն, իսկ եթե անջատենք ապա ներքևի տողում կարող ենք մենք ինքներս գրել ցանկացած անուն:

4. Կարող ենք մեկնաբանություն գրել մեր բեռնվող ֆայլի վերաբերյալ: կարող եք նկարագրել թե ինչ եք բեռնում: Այդ ինֆորմացիան կարող է հետագայում պետք գալ՝ եթե ասենք մոռացել եք թե ինչ ծրագիր եք բեռնել:

5. Այս կետում ընտրում ենք, թե ինչ կերպ սկսվի բեռնումը ընդհատման դեպքում՝ ցանկալի է դեղադրել ավտոմատ:

6. Եվ իհարկե վերջում բեռնումն սկսելու համար սեղմում ենք OK:

Միաժամանակ կարելի է բեռնել երկու ֆայլ, իսկ մնցած ֆայլերի բեռնումը կսկսվի հաջորդականությամբ:

Եթե մկնիկի աջ ստեղնով սեղմենք բեռնվող ֆայլերից մեկի վրա ապա բացված պատուհանից կարող ենք անջատել բեռնումը, շարունակել, ջնջել և այլն….

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3154 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Ծրագրեր