Քիմ Քարդաշյանի առանձնատուն է փորձել ներխուժել մի անծանոթ տղամարդ, գրում է news-de-stars.com-ը:

Դեպքը պատահել է հանգստյան օրերին: Տղամարդը հայտնվել է ամերիկյան հեռուստաշոուների հայազգի աստղի` Բևերլի Հիլզում գտնվող առանձնատանը, ընդ որում` ոչ դատարկաձեռն: Նա իր հետ վերցրել է նաև իր ճամպրուկը` մտադրություն ունենալով բնակվել Քարդաշյանի հետ:

Քիմի մոտ աղբյուրները նշում են, որ նա իրոք վախեցած է եղել, հատկապես, երբ տղամարդը մերժել է հեռանալ:

Քարդաշյանի թիկնապահներից մեկը ոստիկանություն է կանչել: Տղամարդու ձերբակալման կամ էլ նրա ինքնության մասին ոչինչ չի տեղեկացվում:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1000 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: