Այս դասի ընթացքում կսովորենք հասարակ և գեղեցիկ էֆֆեկտ տալ մեր նկարին: Եվ այսպես, վերցնում ենք նկարը և Crop (Кадрирование) (C)-ի օգնությամբ կտրում ենք եզրերից այնպես, որ օբյեկտը գտնվի կենտրոնում կամ ընտրում ենք այնպիսի նկար, որտեղ օբեկտը կենտրոնում է:

Նախ ուղղենք լուսային սխալը, սեղմելով Сtrl + L և ցուցակից կատարելով փոփոխում նշված ձևով:

Այնուհետև Lasso tool (Лассо)(L)-ի օգնությամբ նշել օբյեկտը:

Նկարի վրա սեղմել աջ ստեղնը և ընտրել Feather (Растушевать), դնել 40 պիկսել:

Այնուհետև նորից սեղմելով աջ ստեղնը պատճենահանում ենք նոր շերտ Layer via Copy (Слой через копирование) (կամ սեղմել Ctrl+J ստեղները):

Շերտերի պատուհանից` (եթե չի երևում – սեղմեք F7 և կհայտնվի), ընտրում ենք շերտը:

Կիրառում ենք ֆիլտր. Filter-Blur-Radial Blur (Фильтр-Размытие-Радиальное размытие):  Փոփոխման քանակը կարող եք որոշել ինքներդ :

Ակտիվացնել պատճենած շերտը:

Eraser Tool (Ластик) – ով ջնջել կենտրոնի օբյեկտը` նշված չափով:

Վերջ: Ահա և ստացված արդյունքը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1242 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Photoshop