Առաջին տեղում է Ադել Բլոխ-Բաուեր առաջինի դիմանկարը  (Adele Bloch Bauer I), ստեղծված Գյուստավ Կլիմտի (Gustav Klimt) կողմից 1907 թվականին: Նկարը հայտնի է նաեւ որպես « Ոսկե Ադել» եւ կամ  «Ավստրիական Մոնա Լիզա»:  2006 թվականին ամերիկյան գործարար եւ Նյու Յորքի  արվեստի թանգարանի տնօրեն Սողոմոն  Գուտտենհայմ  Ռոնալդ Լաուդերն (Ronald S. Lauder) այն գնեց 135,000,000 ԱՄՆ դոլարով:

 

Պաբլո Պիկասոյի (Pablo Picasso) 1905 վականի կտավը՝ <<  Ծխամորճով տղան>>  (), վաճառվել է 2004 թվականին, Sotheby’s աճուրդի ժամանակ, 104,100,000 $-ով.

Պաբլո Պիկասոյի մեկ այլ ստեղծագործություն՝ << Դորա Մաարը կատվի հետ >>  (Dora Maar with cat, 1941), վառառվել է Նյու Յորքում,  95.2 միլիոն դոլարով.

Վինսենտ Վան Գոգի << Բժիշկ Գաշեի դիմանկարը >>  (Portrait Of Dr Gachet) 1990 թվականի մայիսին Christie’s աճուրդի ժամանակ վաճառվել է 82.5 մլն դոլարով: Կտավում պատկերված է Վան Գոգի բժիշկը, այս աշխատանքը նա ավարտել է ինքնասպանությունից մի քանի շաբաթ առաջ՝ 1890 թվականին: Այս ստեղծագործությունը գնել է  ճապոնացի Ռիոեյ Սայտոն  (Ryoei Saito).

 

Նույն աճուրդի ժամանակ Ռիոեյ Սայտոն 78 մլն դոլարով գնել է Ֆրանսիացի նկարիչ Պյեր Օգյուստ Ռենուարի  (Pierre-Auguste Renoir) 1876 թվականի << Bal Au Moulin de la Galette>> ստեղծագործությունը.

Վեցերրորդ տեղում է Պիտեր Պաուլ Ռուբենսոնի (Peter Paul Rubens) 1611 թվականի <<Երեխաների կոտորածը>>(The Massacre Of The Innocents) կտավը: Նկարը 76,700,000  $-ով  2002 թվականին գնվել է Կեննեթ Թոմսոնի կողմից. 

7. Portrait de l’Artiste sans Barbe՝ Վինսենտ Վան Գոգի <<Առանց մորուքի>>դիմանկարը, որը ստեղծվել է 1889 թվականի սեպտեմբերին, վաճառվել՝ 72,5 միլիոն դոլարով, 1998 թվականին.

<< Սեզանի արտեր>> (P) կտավը ստեղծվել է 1893-1894 թվականներին, եւ գնվել է 1999 թվականին, ամերիկյան հարուստ ընտանիքներից մեկի՝   Whitney կողմից՝ 60,500,000  դոլարով.

Պաբլո Պիկասոյի << Խաչած ձեռքերով կինը>> (Femme aux Bras Croisés, 1901) կտավը Նյու Յորքի Christie  աճուրդում վաճառվել է 55 մլն դոլարով.

Վինսենտ Վան Գոգի <<Իրիսներ>> (Irises, 1889) նկարը 1987 թվականին 54 մլն դոլարով գնել է ավստրիալացի Ալան Բոնդը (Alan Bond), որն ունի հավաքածու.

Եւս մեկ նկար, որի մասին կարելի է նշել, դա Ջեկսոն Պոլլոկի (Jackson Pollоck) <<Թիվ 5. 1948>> (No. 5, 1948) նկարն է: Ոչ հավաստի տվյալներով, այն վաճառվել է 140 մլն դոլարով ( հակառակ դեպքում այն կգտնվեր այս ցուցակի առաջին տեղում) .

 

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2027 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: