Առաջին հայ կին ավիատորները : Քեզ Համար

Հայ ժողովրդի պատմության էջերում նշվում են բազմաթիվ հայ հերոսուհիների  անուններ: Հիշենք թեկուզ առաջին կին ավիատոր, ռոստովցի Սոֆյա Աճեմովային, որը 1912թ. նոյեմբերին օդ բարձրացավ և ճախրեց 2400մ. բարձրության վրա: Մի քանի օր հետո նա օդաչու Ն. Պոպովի <Նեստերովի մահվան օղակ> ինքնաթիռի ուղեւորը դարձավ: Այդ շրջանում Ս. Աճեմովան հայ կին հետեւորդ չունեցավ: Միայն 1933թ. Երեւանում կազմակերպվեց ավիացիոն ակումբ, որի սաները դարձան Վարդուհի Ղամբարյանը, Օլյա Սարգսյանը, Նինել Ղարաջյանը եւ Օլյա Թադեւոսյանը: 1935թ. օգոստոսի 5-ին <Ու-2> ինքնաթիռով իրենց առաջին թռիչքնեը կատարեցին Ռոզա Սարգսյանը, Մանյա Միրզոյանը եւ Ռոզա Աբրահամյանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ փառքով օծվեցին հայ օդաչուների անունները: Դրանց թվում էր Թագուհի (Ասյա) Վանյանը: Մարտական թռիչքների ժամանակ նա ոչնչացրել է թշնամու երկու  ինքնաթիռ, զինամթերքի մեկ պահեստ, ֆաշիստական սպաներ եւ զինվորներ: Փառք բոլոր նրանց ովքեր պայքարում են հանուն հայրենիքի:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1151 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: