Օգտագործված գրականության ցանկ

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Դաստիարակության մասին>>. Երևան 1976թ.

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Քաղաքացու ծնունդը>>. Երևան 1978թ.

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Ինչպես դաստիարակել իսկական մարդ>>. Երևան 1980թ.

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Սիրտս նվիրում եմ երեխաներին>>. Երևան 1974թ.

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Պավլիշի միջնակարգ դպրոցը>>. Երևան 1984թ.

Յու. Կ. Բաբանսկի <<Մանկավարժություն>>. Երևան 1987թ.

Բովանդակություն.

Գեղագիտական դաստիարակության կապը դաստիարակության մյուս բաղադրիչների հետ.

Գեղագիտական դաստիարակության աղբյուրները (բնություն, հասարակություն, արվեստ).

Եզրակացություն.

Օգտագործված գրականության ցանկ.

Ներածություն.

Նախ. ի՞նչ է գեղագիտական դաստիարակությունը.

Գեղագիտական դաստաիարակությունը սերն ու հարգանքն է գեղեցկության նկատմամբ: Մարդը մանուկ հասակից սկսում է գնահատել իր շրջապատը և իրեն շրջապատող միջավայրն իր բոլոր <<պարագաներով>> դասում որոշակի սանդղակների վրա՝ այդ թվում և գեղեցկության ու տգեղի կշեռքի վրա: Համամիտ եմ այն կարծիքի հետ, որ մարդ գեղագիտական դաստիարակություն սկսում է ստանալ դեռ մոր արգանդում: Ապագա մանուկները դեռ լույս աշխարհ չեկած շրջապատվում են գեղեցիկով ու բարով: Ապագայում՝ ծնվելուց հետո, երեխային փորձում են շրջապատել գեղեցիկով: Իսկ եթե այդ գեղեցիկը լոկ գեղեցիկ իրերով չի սահմանափակվում, դա սկսում է վերածվել դաստիարակության: Այսինքն՝ գալիս է պահ, երբ երեխան սկսում է շրջապատի մեջ տեսնել ոչ թե նյութական գեշեցկությունը, այլ այդ գեղեցկության հոգին ու շունչը, այսինքն՝ այն ամենը, ինչը կազմում է այդ գեղեցկության արժեքը: Աստիճանաբար զարգացնելով երեխայի մեջ գեղեցիկի գնահատման սանդղակը՝ երեխային տրվում է հենց այդ գեղագիտական դաստիարակությունը:

Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացվածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ-արվեստ, մարդ-բնություն կապը:

Ընդհանրապես գեղագիտական դաստիարակությունն շատ պատասխանատու ու դժվար գործընթաց է: Ինչ-որ հատուկ կետեր ու կանոններ չկան. Բայց դաստիարակողի և դաստիարակվողի մեջ կարևոր է ներդաշնակության առկայությունը՝ մտքի, զգացողության, գործունեության …

Աշխատանքը ձեռք բերելու համար գրեք մեզ՝    [email protected]

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 9621 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: