Օգտագործված գրականության ցանկ

<<Նախաշավի>>

Վ. Ա. Սուխոմլինսկի <<Քաղաքացու ծնունդը>>

Славина Л С                            Трудные дети

Цукерман Г А                        Школьные трудности благополучных детей

Ներածություն.

Ինչ է տեղի ունենում երեխայի մեջ պատանեկան տարիներին.

ՈՒսումնական դժվարությունները՝ որպես մանկավարժական հիմնախնդիր.

Երեխաների զարգացման տարբերություններն ու առանձնահատկությունները.

Օժտված երեխաներ.

Դժվար երեխաներ.

Եզրակացություն.

 Ներածություն

Մարդն ապրում է բնական և հասարակական միջավայրում: Ապրելու և հաջո-ղությամբ գործելու համար նա պետք է իմանա շրջապատող աշխարհը և այլ մարդկանց:

Մարդու ամենահին ու կայուն ձգտումներից մեկը այլ մարդկանց հասկանալու, նրանց մտադրություններն իմանալու ձգտումն է: Իմանալով ուրիշներին, մարդն իմանում է նաև իրեն և հետևաբար, <<Ճանաչիր ինքդ քեզ>> հին կոչը ինչ-որ չափով մոտ ու հասկանալի է բոլորին առօրյա, գործնական կյանքի խնդիրները լուծելու համար: Առօրյա կյանքում յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես գործնական մարդաբան և մարդու ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ ձեռք է բերում որոշակի գիտելիքներ և հայացքներ:

Մենք գիտենք, որ հոգեբանությունը գիտություն է մարդու մասին, որի խնդիրը մարդու հոգեկան  գործունեության ձևավորման և զարգացման օրենքների, օրինաչափությունների ուսումնասիրությունն է, հետևաբար ուսումնասիրելով այս գիտությունը մենք կարողանում ենք ճանաչել և ճիշտ գնահատել մարգուն: Այս կարողությունն անհրաժեշտ է բոլորին, հատկապես մանկավարժներին:

Մանկավարժական հոգեբանությունն ուսումնասիրում է մարդկանց ուսուցման ու դաստիարակության հոգեբանական օրինաչափուփությունները: Այդ խնդիրն իրա-կանացնելու համար մանկավարժական հոգեբանությունը հենվում է հատկապես տա-րիքային հոգեբանության նվաճումների վրա: Դա անհրաժեշտ է աշակերտների տա-րիքային և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու և հնարա-վորությունները  ճիշտ ու լրիվ օգտագործելու համար:

Մանկավարժական հոգեբանության բնագավառում կատարվող հետազոտությունները  թույլ են տալիս կատարելագործել ուսուցման ու դաստիարակության մեթոդները, գտնել աշակերտների ուսումնական գործունեությունը կառավարելու հոգեբանական լծակներ, տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով ավելի ճիշտ որոշել ուսուցման և դաստիարակության բովանդակությունը, դասագրքերին և ուսումնական ձեռնարկերին ներկայացվող պահանջները, աշակերտների սոցիալ-հոգեբանական հասունացմանը նպաստող լավագույն պայմանները:

1. Ինչ   է  տեղի  ունենում երեխայի  մեջ  պատանեկության տարիներին.

Պատանեկան տարիներին այնքան  խոր փոփոխություններ են տեղի ունենում մարդու հոգևոր կյանքում, որ նա ճանաչողական, մտավոր աշխատանքի, վարքի, ընկերների հետ փոխհարաբերությունների, հուզական, գեղագիտական և բարոյական զարգացման շատ փաստեր դաստիարակին թվում են անհասկանալի ու խորհրդավոր: Հաճախ ուսուցիչները գանգատվում են՝ դժվար է աշխատել դեռահասների հետ. նրանց մեջ ինչ-որ խորհրդավոր, անհասկանալի բան է տեղի ունենում:

 

Աշխատանքը ձեռք բերելու համար գրեք մեզ՝    [email protected]

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2416 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: