Հունվարի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչության աշխատակիցները, ուսանողից 150 հազար դրամ կաշառք պահանջելու և այն ստանալու պահին ձերբակալել են Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանին։Tert.am-ը այս մասին տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մ.-ն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Կատարվում է նախաքննություն:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 678 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: