Ասում են` մի անգամ երկրի մի անկյունում հավաքվեցին բոլոր մարդկային զգացմնունքներն ու որակները: Երբ Ձանձրույթը արդեն երրորդ անգամ հորանջեց, Խենթությունը առաջարկեց:
-Եկեք պաղկվոցի խաղանք:
Հետաքրքրասիրությունը ունքը բարձրացրեց.
– Պաղկվոցի՞: Իսկ դա ի՞նչ խաղ է:
Ու Խենթությունը բացատրեց, որ իրենցից մեկը, օրինակ ինքը, փակում է աչքերն  ու հաշվում է մինչև միլիոն, իսկ մնացածը այդ ընթացքում թաքնվում են: Նա, ում կգտնեն վերջինը, հաջորդ անգամ հաշվողն է, ու այդպես շարունակ…
Խանդավառությունը պարեց Խանդավառության հետ: Ուրախությունը այնպես էր թռչկոտում, որ համոզեց Կասկածին, ու միայնԱտարբերությունը, որին երբեք ոչինչ չէր հետաքրքրում, հրաժարվեց խաղին մասնակցել: Ճշմարտությունը նախընտրեց չթաքնվել, որովհետև ուշ թե շուտ իրեն միշտ գտնում են: Հպարտությունը ասաց, որ դա շատ հիմար խաղ է (նրան իրենից բացի ոչինչ չէր հետաքրքրում), իսկ Վախկոտությունը չէր ուզում ռիսկի դիմել:
– Մեկ, երկու, երեք…, – սկսեց հաշվել Խենթությունը:
Առաջինը թաքնվեց Շտապողականությունը, նա թաքնվեց ճանապարհին հանդիպած մոտակա քարի ետևում: Հավատը բարձրացավ երկինք, իսկՆախանձը թաքնվեց Հաղթանակի ստվերում, որը իր ուժերով կարողացել էր հասնել ամենաբարձր ծառի գագաթին: Բարությունը շատ երկար ժամանակ չէր կարողանում թաքնվել, որովհետև ինչ տեղ գտնում էր, նրան թվում էր, թե դա իդեալական վայր է իր ընկերների թաքնվելու համար: Ծառի ճեղքը Վախի համար էր, թիթեռի թևը`Զգացմունքայնության, քամին` Ազատության: Եվ այսպես նա թաքնվեց արևի շողի մեջ: Իսկ Էգոիզմը միայն իր համար տաքուկ տեղ գտավ: Սուտը թաքնվեց օվկիանոսի ամենախորքում (իրականում նա թաքնվել էր ծիածանում): Իսկ Կիրքն ու Ցանկությունը հրաբուխ գտան, ու թաքնվեցին նրա կրակներում: Մոռացկոտությունը… նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ էր նա թաքնվել, բայց դա այնքան էլ կարևոր չի:
Երբ Խելագարությունը հասավ 999999 թվին, Սերը դեռ փնտրում էր, թե որտեղ թաքնվի, բայց ամեն տեղ արդեն զբաղեցրած էր: Բայց հանկարծ նա տեսավ մի հրաշալի վարդագույն թուփ ու որոշեց թաքնվել այդ ծաղիկների մեջ:
– Միլիոն,- հաշվեց Խենթությունը ու սկսեց փնտրել թաքնվածներին:
Առաջինը, իհարկե, գտնվեց Շտապողականությունը: Հետո նա լսեց, թե ինչպես է Հավատը վիճում Աստծո հետ, իսկ Կրքի ու Ցանկության մասին նա գուշակեց նրանից, թե ինչպես էր դողում հրաբուխը: Հետո նա տեսավ Նախանձին, ու գուշակեց, թե որտեղ է թաքնված Հաթանակը: Էգոիզմին փնտրել պետք էլ չէր, նա դուրս պրծավ մեղուների բնից: Հետո նա նկատեց Գեղեցկությանը` պուրակի մոտ նստած, իսկ Կասկածը նստած էր պարսպի մոտ` չկարողանալով կողմնորոշվել, թե որ կողմից թաքնվի:
Եվ այսպես, գրեթե բոլորին էլ գտել էր… Թախիծը մութ քարանձավում էր, Սուտը` ծիածանի վրա (դե լավ, եթե ճիշտն ասեմ, նա օվկիանոսի խորքում էր թաքնվել):
Միայն չգիտեին, թե որտեղ է Սերը
Ամեն տեղ փնտրեց Խենթությունը, և միայն վերջում որոշեց փնտրել վարդերի թփերում: Նա սկսեց մի կողմ քաշել ճյուղերը, երբ մի ճիչ լսեց: Վարդի սուր փշերը կուրացրել էին Սիրո աչքերը: Խենթությունը չգիտեր` ինչ անի, սկսեց լաց լինել, ներողություն խնդրել, ու իր մեղքը քավելու համար խոստացավՍիրուն միշտ ու ամեն տեղ ուղեկցել…
Այդ օրվանից ի վեր, ինչ երկրի վրա առաջին անգամ պաղկվոցի խաղացին, Սերը դարձավ կույր, իսկ Խենթությունը ամենուր նրան ուղեկցում է…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 491 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: