Ինչ՞ու ենք մենք վիճում, ի՞նչ է տալիս վեճը մեզ, և ինչպե՞ս կարող ենք դադարեցնել այն:
Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում վիճել ենք և փորձել ապացուցել, որ մեր կարծիքը կամ մտածածը ճիշտ է: Յուրաքանչյուր վեճի մեջ կա և’ կառուցողական, և’ վնասող կողմ: Սկսենք նրանից, որ յուրաքանչյուր վեճից հետո, մի կողմից մենք ավելի փորձառու ենք դառնում, իսկ մյուս կողմից, հավանական է էմոցիոնալ բարդույթներ առաջանան, եթե չհաղթահարենք այդ իրավիճակը: Եվս մի շատ կարևոր փաստ. վիճելուց միշտ ինքներդ Ձեզ հարց տվեք, թե ինչ կտա Ձեզ այդ վեճը:
Կան դեպքեր, որ Դուք զգում եք, որ այդ վեճը շատ մեծ տհաճություն է պատճառում  Ձեզ, ապա այդ դեպքում  խորհուրդ կտանք այնպիսի  անվտանգ մեթոդներ, որ կօգնեն դադարեցնել վեճը…
Առաջինը փորձեք փոխել խոսակցության թեման և հայտնենք  Ձեր ցանկությունը, որ չեք ուզում շարունակել այդ խոսակցությունը, իսկ եթե դիմացինը շարունակում է վիճել, ուղղակի պահպանեք լռություն և մի ընդգրկվեք հետագա խոսակցության մեջ (<<յուղ մի լցրեք կրակի վրա>>):
Մի փորձեք  միանգամից վեճից հեռանալ: Երբեմն դա կարող է ստիպել դիմացինին հետագա ձեր հանդիպումների ընթացքում միանգամից ագրեսիա  դրսևորել:
Վեճի ժամանակ միշտ հասկացեք, որ կա մեծ բաց Ձեր ընկալման ու իրականության միջև:
Հաջորդը, որին անպայման պետք է հետևել, գաղտնիությունն  է. Ձեր կարծիքը հաստատելու համար մի փորձեք ընդգրկել որևէ այլ մարդու Ձեր վեճի մեջ:
Յուրաքանչյուր անգամ նյարդերը կամ ուղեղը լարելուց հետո, առանձնացեք մի անկյուն և փորձեք հավաքել Ձեր մտքերը և հասկանալ վեճի նպատակը, այնուհետև այն բացերը, որոնք խանգարել են իրականության ամբողջական ընկալմանը: Փորձեք այդ ընթացքում չշփվել մարդկանց հետ,  որպեսզի կուտակված էմոցիաները չտեղափոխեք այլ մարդկանց հետ հարաբերություններ մեջ:
Եվ վերջում, չնայած նրան` որքան է շարունակվել ձեր վեճը, ներեղություն խնդրեք, նույնիսկ այն դեպքում, եթե դիմացին է սխալ. դա նրան ստիպում է մեղավորի լարված իրավիճակից դուրս գալ ու ավելի բաց լինել սեփական սխալները ընդունելիս:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 385 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: