Բահամների զբոսաշրջիկներն աննախադեպ երեույթի ականատես են դառնում՝ լողացող խոզեր, որոնց հանդիպում են Մարջան ավազոտ ծանծաղուտի ափերին: Այս կղզին խոզերի համար դրախտի է նման, որոնք ամբողջ օրն անցկացնում են սպիտակ ավազի վրա, իսկ քաղցի զգացողությունը բավարարում են շատ յուրօրինակ ձեւով: Տեսնելով ճանապարհորդներին նրանք համարձակորեն նետվում են ծովը եւ լողում իրենց մոտ, հույս ունենալով, որ գեղեցիկ աչքերի համար կարժանանան կերի:

Այստեղ խոզերն իսկապես գեղեցիկ են, գունագեղ, եւ բացի այդ՝ ծովում հաճախ լինելու հետեւանքով շատ մաքուր են: Խոզերի արդեն որերորդ սերունդն է մեծանում այս պայմաններում, դա էլ իրենց ջրին սովոր է դարձնում, ժամանակի ընթացքում էլ վերածվում են հիանալի լողորդների:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 790 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: