Արծաթյա զարդերը լավ են մաքրվում անուշադրի սպիրտի մեջ թրջած լաթի կտորով կամ կիսած կարտոֆիլով: Չորացնել բրդյա լաթի կտորով: Սևացած արծաթյա զարդերը կարել է մաքրել ծխախոտի մոխրի և կիտրոնաթթվի խառնուրդի լուծույթով, իսկ հետո անհրաժեշտ է լվանալ ջրով և չորացնել: Արծաթյա իրերը չի կարելի մաքրել չժանգոտվող պողպատյա լվացարանում: Արծաթյա զարդերի վրայից բորբոսի հետքերը կարելի է մաքրել 6 տոկոսանոց քացախի լուծույթի մեջ թրջած լաթի կտորով մաքրելով: Որպեսզի արծաթե զարդերը չսևացնեն մաշկը և հագուստները,

լվացեք քիչ անուշադիրի սպիրտով և օճառաջրի խառնուրդով, ապա պատեք որևէ անգույն քսուքի նուրբ շերտով: Արծաթյա և արծաթաջրած զարդերի և իրերի վրայի մուգ շերտը կարելի է հեշտությամբ հեռացնել այսպես` լվանալ ձեռքի օճառաջրով, հետո սրբել անուշադրի սպիրտի և ատամի փոշու խառնուրդով, որից հետո լվանալ տաք ջրով և սրբել: Ոսկեզօծ զարդերի վրա օծանելիք չպետք է ընկնի, դրանից ոսկեզօծը կարող է թափվել: Ոսկեզօծ զարդերի փայլը կվերականգնվի, եթե շփեք կտրած սոխով, այնուհետև փայլեցնեք փափուկ լաթի կտորով:

Եթե ոսկյա զարդերը կորցրել է փայլը, այն պետք է լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով (1 բաժակ ջրին` 1թ.գ.), հետո լվանալ մաքուր ջրով և սրբել: Ոսկե մատանին, ականջօղերը լավ կփայլեն, եթե որոշ ժամանակ դնեք քաղցր ջրի մեջ: Եթե մատն ուռչում է և մատանին չի հաջողվում հանել,վերցրեք մոտ մեկ մետր երկարությամբ ամուր թել,ասեղի օգնությամբ մտցրեք մատանու տակ և մի փոքր քաշեք դեպի դաստակը: այնուհետև թելի երկար ծայրը ամուր և խիտ փաթաթեք մատի վրա ու բռնելով կարճ ծայրից պտուտակաձև քանդեք.մատանին հեշտությամբ դուրս կգա: Մելքիորե զարդերը լավ են մաքրվում կերակրի սոդայով:  Շփեք սոդայի և տաք ջրի խիտ լուծույթով և չորացրեք: Զարդերը կարելի է մաքրել ատամի փոշու և տաք ջրի խառնուրդով: Սաթե և փղոսկրե զարդերը կարելի է լվանալ գոլ օճառաջրով: Փիրուզե նույնիսկ փոքրիկ քարեր ունեցող օղերը թարմացնում ու զարդարում են դեմքը: Փիրուզը ինքնավստահությունէ հաղորդում, համարվում է դրական հույզերի լավագույն աղբյուր: Բնական մարգարիտից ուլունքները խորհուրդ է տրվում ամեն տարի վերամշակել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3950 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: