Սկզբում

Այն, ինչ կստանանք արդյունքում:

Բացիր նկարը Photoshop-ով ու Layers հատվածում կտեսնես, որ դեռ ունենք մեկ ֆոն (Background layer), որը հենց մեր նկարն է:

Մենք պետք է կրկնօրինակենք Background layer-ը: Սա կարող ենք անել՝ ստեղնաշարի վրա սեղմելով Ctrl+J: Այժմ մենք ունենք երկու layer` սկզբնական Background-ը և Layer 1-ը:

Նկարի ներքևի հատվածում մեզ անհրաժեշտ է տարածք՝ արտացոլված մասն ավելացնելու համար: Սա անելու համար գնա Image menu էկրանի վերին մասում ու ընտրիր Canvas Size: Սա կբացի նոր պատուհան, որտեղ կարող ես կրկնապատկել տարածքը:

Առաջին հերթին մուտքագրիր 100 Height դաշտում ու չափման միավորը դարձրու տոկոսը (percent), ինչպես ցուցադրված է նկարում:  Width դաշտում թող մնա  0: Այնուհետև նշիր Relative–ը: Anchor հատվածում սեղմիր դատարկ քառակուսու վրա, որպեսզի դատարկ տարածք ավելանա նկարի տակ:

Սեղմիր OK: Պատուհանը կփակվի, ու կտեսնես նկարի ներքևի հատվածում ավելացած սպիտակ հատվածը:

Արտացոլանք ստանալու համար առաջին հերթին շրջենք (flip) նկարը: Սեղմիր Layers palette-ում առաջին նկարի վրա ու գնա էկրանի վերևի մասում գտնվող Edit menu, ընտրիրTransform, այնուհետև՝ Flip Vertical:

Նկարը կշրջվի այսպես.

Բռնիր ու գցիր շրջված նկարը գլխավոր նկարի կենտրոնական հատվածում:  Գործիքների հատվածից ընտրիր Move Tool-ը  կամ սեղմիր V ստեղնաշարի վրա.

Այնուհետև շրջված նկարը տեղադրիր գլխավոր նկարի տակ այնպես, որ ծայրերը համընկնեն:

Նկարը շրջելուց հետո մկնիկով ընտրիր «Layer 1″-ն ու սեղմիր New Layer կոճակին, ինչպես ցուցադրված է նկարում.

Այժմ նոր դատարկ Layer-ը կներկենք սպիտակով, եթե քեզ մոտ ֆոնային գույնը սպիտակը չէ, սեղմիր ստեղնաշարի վրա, որը սպիտակ կդարձնի Photoshop-ի ֆոնը: Հետո սեղմիր Ctrl+Backspace ու նոր Layer-ը կսպիտակի.

Դիմենք «Halftone Pattern» ֆիլտրին՝ սև ու սպիտակ հորիզոնական գծեր ստանալու համար:

Գնա Filter menu էկրանի վերին հատված, ընտրիր Sketch, իսկ հետո՝ Halftone Pattern: Կբացվի Filter Gallery պատուհան (Photoshop CS և ավելի բարձր տարբերակներում), ընտրիր «Halftone Pattern» ֆիլտրը աջ հատվածից ու նկարում ցուցադրված նույն թվերը տեղադրիր համապատասխան դաշտերում: Իսկ Pattern-ի տեսակն ընտրիր LINE, որպեսզի գծեր ստանանք:

Սեղմիր OK  ու կստանաս այսպիսի նկար.

Այժմ պետք է հարթեցնել ստացված սև-սպիտակ գծերը: Մտնում ենք Filter menu ու ընտրում Blur, իսկ հետո՝ Gaussian Blur. կբացվի «Gaussian Blur» պատուհանը:  ԸնտրիրRadius-ի աստիճանը. եթե նկարը փոքր է, ապա 4-ը բավական է, իսկ եթե մեծ է, ընտրիր ավելի մեծ աստիճան:

Սեղմիր OK:

Մտիր Layer menu և ընտրիր Duplicate Layer, կբացվի նոր պատուհան: Document դաշտում ընտրիր New, որը կստեղծի նոր Photoshop document.

Սեղմիր OK, layer-ը կբացվի նոր document-ում:

Ստեղծված նոր document-ն անհրաժեշտ է մեզ հետագա աշխատանքի համար: Երբ փորձես փակել document-ի պատուհանը, այն կհարցնի՝ պահպանել, թե ոչ: Սեղմիր Yes.

Կբացվի Save As պատուհան: Անվանենք այն «water-ripples», որպեսզի չխառնենք այն: Ուշադիր եղիր, որ պահպահես այն՝ որպես  .PSD ֆայլ:

Քանի որ արդեն պահպանել ենք սահուն սև-սպիտակ գծերով ֆայլը, այժմ կարող ենք ջնջել գծերով layer-ը: Սեղմիր layer-ի վրա, մկնիկով բռնիր-գցիր այն աղբարկղի (Trash Bin) մեջ.

Ընտրենք «Layer 1″-ը ու սեղմենք ստեղնաշարի վրա Shift+Ctrl+Alt+E: Document-ում առաջին հայացքից բան չի փոխվի, բայց Layers palette-ում կտեսնենք, որ layer-ները միացել են՝ որպես մեկ Layer 2.

Օգտագործենք «Displace» ֆիլտրը, որպեսզի ստանանք ջրային ալիքներ

Layers palette-ում ընտրիր միացված layer-ն ու մտիր Filter menu, ընտրիր Distort , իսկ հետո՝ Displace: Կբացվի «Displace» ֆիլտրի պատուհանը: Այստղեղ մենք կընտրենք ալիքների ուժգնության աստիճանը: Horizontal Scale դաշտում ընտրենք  4-ը, որը տալիս է բնական ալիքի էֆեկտ:

Vertical Scale դաշտում ընտրենք 0, քանի որ չենք ցանկանում նաև ուղղահայաց ալիքներ ավելացնելԱյնուհետև ընտրիր Stretch To Fit և Repeat Edge Pixels.

Սեղմիր OK: Photoshop-ը կհարցնի՝ որ ֆայլն ես ուզում օգտագործել՝ որպես displacement map: Ընտրենք այն ֆայլը, որ քիչ առաջ պահպանեցիր՝  »water-ripples.PSD», հետո ընտրիր այն ու սեղմիր Open: Photoshop-ը կընտրի displacement map-ն ու գլխավոր նկարին կավելացնի ալիքներ:

Առաջին հերթին սեղմենք Ctrl և click անենք «Layer 1″-ի վրա (սպիտակ հատվածին, ինչպես ցուցադրված է նկարում), որպեսզի ընտրենք շրջված նկարը:

Ընտրած սպիտակ մասը կհայնտվի քո document-ում: Իսկ այժմ ընտրիր Layer 2-ը և սեղմիր Layer Mask նշանին.

Photoshop-ը  layer mask կավելացնի Layer 2-ին, ու քանի որ մենք ընտրել էինք Layer 1-ի վերին սպիտակ հատվածը, միայն այդ հատվածում կփոխվի նկարը:

Գրեթե վերջացրինք: Հիմա մի փոքր փոխենք «ջրում» արտացոլված նկարի գույնը, որպեսզի առավելագույն բնական լինի:

Մինչև ջրի գույնը փոխելը եկեք փափկեցնենք նկարի երկու հատվածների հատման մասը, որպեսզի անցումը սահուն լինի:  Կօգտագործենք «Gaussian Blur» ֆիլտրը: Ընտրենք layer mask-ը.

Հետո մտնենք Filter menu, ընտրենք Blur, հետո՝ Gaussian Blur: Նոր բացված պատուհանում սեղմիր OK:

Քայլ 16. Փոխենք ջրի գույնը Hue/Saturation Adjustment Layer-ով

Օգտագործենք Hue/Saturation adjustment layer-ը: Քանի որ էֆեկտն ավելացնում ենք միայն  նկարի մի մասին, սեղմած պահենք Alt ստեղնը ու քլիք անենք New Adjustment Layer նշանին (նայիր նկարը), հետո ընտրենք Hue/Saturation-ը:

ALT-ը երկար սեղմած պահելու դեպքում Photoshop-ը կբացի նոր պատուհան՝ New Layer:Ընտրիր Use Previous Layer To Create Clipping Mask.

Այս տարբերակը նշանակում է, որ մենք էֆեկտն ուզում ենք ավելացնել նկարի միայն մի հատվածին, սեղմենք OK:

Կբացվի Hue/Saturation պատուհանը: Ընտրենք Colorize տարբերակը: Հետո Hueհատվածից ընտրիր գույնը: Այժմ կընտրենք 218-ը, որը շատ հարմար է մեր նկարին:

Սեղմիր  OK: Նկարն այժմ կփոխվի:

Layers-ում՝ Opacity հատվածում, նվազեցնենք ինտենսիվությունը: Այժմ կընտրենք 25%-ը, որը բավական բնական երանգ կհաղորդի.

ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ!!!

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2236 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Photoshop