1. Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել-ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:
  2. Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել-անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:
  3. Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը-փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:
  4. Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել-վստահ չէ:
  5. Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:
  6. Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել-անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:
  7.  Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը-դժգոհ է, հարկավոր է կրկնել:
  8. Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը-խորհում է, ինչ-որ բան կասկածում:
  9. Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը-փորձում է պարզել:
  10. Ցուցամատով քթի տակ շոյելը-անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:
  11. Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել-փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:
  12. Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը-փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:
  13. Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը-այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է , որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1229 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: