Համբույրի ընթացքում մեկ մարդուց մյուսին փոխանցվում է 278 տարբեր բակտերիա: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսը վտանգավոր չէ:

Դեպի Քայլաշ սարն ուխտագնացության ժամանակ բուդիստը հողը համբուրում է ավելի քան 30 000 անգամ:

Յուրաքանչյուր 10-րդ պատանին սկսում է համբուրվել մինչև 10 տարին բոլորելը: 14 տարեկան դեռահասների 50 տոկոսն արդեն ծանոթ է կրքոտ համբույրին:

Կանանց մեջ համբուրվելու ցանկութունը սպանում են բերանի վատ հոտը, քրտնահոտը, տղամարդկանց կարճ դունչը:

Նախքան ամուսնանալը կանայք համբուրում են միջինը 7-9 տղամարդ:

Միջնադարում, եթե իտալացի տղամարդը աղջկան համբուրեր մարդկանց մոտ, ապա պետք է անպայման ամուսնանար նրա հետ: Իսկ Նեապոլում դրսում համբուրվելու համար կարելի էր բանտ ընկնել, իսկ եթե դա արվեր հոգևոր ներկայացուցչի ներկայությամբ, ապա <հանցագործները> ենթարկվում էին մահապատժի:

1979 թ. Դեվիդ Բոուին ստեղծեց <լիպոգրաֆ> կոչվող սարքը, որը հանում էր շուրթերի հետքերը անձի ճանաչման համար: Դրանից հետո Ամերիկայում աճուրդի հանեցին հայտնի մարդկանց լիպոգրամները և ողջ հասույթը տրամադրեցին երեխաների պաշտպանության ֆոնդին: Ցավոք սրտի, լիպոգրաֆը իր կիրառությունը չգտավ քրեակատարողական հիմնարկներում:

Ճապոնիայում այլ մարդկանց ներկայությամբ համբուրվելն ընդունված չէ: Այդ պատճառով, հազիվ թե ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարան գտնեք:

Մարդն ամբողջ կյանքի ընթացքում համբույրների վրա միջինը ծախսում է 2 շաբաթ:

Աֆրիկացիներն իրենց առաջնորդին հարգանքի տուրքը մատուցում են համբուրելով գետինը, որի վրայով նա անցել է:

Հռոմեացիները միմյանց ողջունում էին համբուրելով աչքերը, իսկ ռուսները համբուրում են աչքերը բաժանվելիս:

Համբույրների թվով 127-ը գերազանցում է <Դոն Ժուան> ֆիլմը:

Ամերիկայի Ինդիանա նահանգում մինչ օրս բեղավոր տղամարդիկ իրավունք չունեն համբուրել մարդ արարածի: Կոննեկտիկուտ նահանգում շերիֆը կարող է ձերբակալել անծանոթ մարդուն համբուրող <հանցագործին>:

Առավել շատ համբուրվում են Սուրբ Վալենտինի օրը, համբուրվողների 65 տոկոսը այդ ընթացքում գլուխները թեքում են դեպի աջ: Գլուխը որոշակի կողմ թեքելու սովորությունը ձևավորվում է դեռ արգանդում:

Հնագույն կարգերով ապրող ցեղերի մոտ համարվում է, որ համբույրի միջոցով փոխանցվում է ուժը կամ հոգու մի մասը:

Իրական կրքոտ համբույրն ուղեղում առաջացնում է նույն քիմիական ռեակցիաները, որոնք առաջանում են օդապարիկով թռչելիս և ատրճանակով կրակելիս:

Երկար համբույրը կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ուտելուց անմիջապես հետո համբուրվելը զգալիորեն նվազեցնում է կարիեսի վտանգը:

Աշխատանքի գնալուց առաջ իրենց կանանց համբուրող տղամարդկանց գործերն ընթանում են ավելի հաջողակ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3776 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: