• Ընկերական հանդիպման ժամանակ իտալական Աստի քաղաքում տանտերերի-Մասկիո թիմի կենտրոնական հարձակվողը շեղ հարվածեց գնդակին և նրա ոտքը դիպավ խոտածածկին: Այնքան ուժեղ, որ նա վնասեց ոտքը: Խաղից հետո մարզադաշտի աշխատակիցները ուսումնասիրելով այն տեղը, որտեղ խոտածածկը վնասվել էր, գտան մարդու կմախք, որը, ինչպես պարզվեց, լուրջ պատմական գտածո էր: Արդյունքում ֆուտբոլիստը ստացավ գումար և շքանշան-հնէաբանության մեչ մեծ ներդրում կատարելու համար:
  • Բրիտանիայում մառախուղը սովորական երևույթ է: Բայց անսովոր է այն դեպքը, որը կատարվեց երկու շոտլանդական թիմերի միջև խաղի ընթացքում: Մառախուղը այնքան խիտ էր, որ խաղացողները երկար ժամանակ փնտրում էին գնդակը, ընկերներին, մրցակիցներին: Մի պահ մրցավարին թվաց, որ խաղացողները շատ են: Առաջին հերթին նա մոտեցավ պահեստայինների նստարանին և նկատեց, որ այն դատարկ է: Ինչպես հետագայում պարզվեց, խաղադաշտում այդ պահին գտնվել է 13 ֆուտբոլիստներ ամեն թիմից:
  • Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1881 թվականին երկու իռլանդական -Կալլինաֆերս և Ֆերրի ակումբների միջև: Հաղթողը որոշվեց միայն… 65 ժամ 1 րոպե խաղալուց հետո:
  • 1969 թվականի նոյեմբերի 3-ին կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենակոպիտ հանդիպումը: Ֆուտբոլիստները այնքան համառ էին պայքարում գնդակի համար, որ մրցավարը ստիպված էր հեռացնել բոլոր 22 ֆուտբոլիստներին, ընդ որում մեկին խաղից հետո տեղափոխել են հիվանդանոց: Գլխավոր մրցավարը հեռացրել էր նույնիսկ եզրային մրցավարին:
  • Բոլորը գիտեն անգլիացիների մոլի ֆանատիզմի մասին: Նրանք իրենց սիրելի ակումբների համար պատրաստ են շատ բան զոհաբերել: Սակայն պարզվում է, որ ակումբներին` երկրպագուների կողմից հասցված վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
  • Ֆուտբոլը պետականորեն արգելված է 6 երկրներում, որոնցից են Կամբոջան, Աֆղանստանը և Գրենլանդիան: Ամերիկայի Յուտա նահանգում ֆուտբոլը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ խաղադաշտը պետք է լին եկեղեցուց ոչ ավել, քան 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
  • Հանդիպման ժամանակ քամին բերեց խաղադաշտ մի խումբ պարաշուտիստների: Նրանցից մեկը ընկավ դարպասապահ վրա այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր տիրել գնդակին: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում: Մրցավարը, անտեսելով տուժող թիմի բողոքները, հաշվեց գոլը:
  • Ինքնատիպ ռեկորդի հեղինակ է 60-ականներին իտալական Բրեշիա ակումբում խաղացող պաշտպան Մացիան: Խաղի 38-րդ վայրկյանին նա դարձավ ինքնագոլի հեղինակ, այդ վայրկյանին հեղինակելով ամենաարագ ինքնագոլը:
  • 1969 թվականին Հոնդուրասի հավաքականը պարտություն կրեց Սալվադորի հավաքականի կողմից: Այս փաստը 8-օրյա պատերազմի պատճառ հանդիսացավ այդ երկրների միջև:
  • 1891 թվականին իռլանդացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտին առաջարկեց խաղի կանոնների մեջ մտցնել տուգանային հարված, որը կկատարվեր կոպիտ խախտումների դեպքում սեփական տուգանային հրապարակում: Առաջին Տուգանային հարվածը նշանակվեց Իռլանդիայի ազգային առաջնությունում: Այդ օրվանից այս հարվածին անվանում են պենալտի:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 892 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: