ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը` լինելով սերիալների առաջին քննադատներից մեկը, այսօր արդեն համաձայնվել է նկարահանվել <Գեներալի աղջիկը> հեռուստասերիալում, քանի որ այս պատմության մեջ, ըստ նրա`բացակայում է բռնությունն ու կրիմինալը:

Tert.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ մինչ այս ինքը հրաժարվել է շուրջ 10 առաջարկներից, չնայած որ բոլոր դեպքերում էլ նրան առաջարկվել էր գլխավոր դերերից մեկը: Հրաժարվելու պատճառները Արմեն Էլբակյանի համար ոչ միայն մաֆիան ու բռնությունն էին, այլ այն, որ դա շատ ժամանակ էր պահանջում:

<Հասկանալի է, որ սերալի սցենարը մինչև վերջ գրված չէ, սակայն իմ սկզբունքներին դեմ լինելու պարագայում, ես ուղղակի այդտեղ չեմ լինի, բայց այն զարգացումը, որ սերիլան այս պահին ունի, ես դրա մեջ դեռևս ինձ տեսնում եմ>,- ասաց նա:

Դերասանը չի կարծում, որ սերիալներն այդքան էլ բացասական երևույթ են:

<Մարդիկ որ հաճախ ներկայացնում են, թե դրանք բոբո բաներ են, ես համամիտ չեմ այդ կարծիքին: Ի վերջո դա նույնպես մշակութային դաշտ է, ուղղակի պետք է գտնել այդ մշակութային չափանշները: Ինձ համար նույնիսկ ստեղծագործական հետաքրքրություն է լինել այս դաշտում>,- ասաց նա:

ՀՀ ժողովրդական արտիստը սերիլաներ դեմ պայքարում է սեփական մասնակցությամբ:

<Պետք է փորձես որակը բարձրացնել, և եթե մենք դա չանենք, բա մեր գործն ով անի, թողնենք փողոցից բռած կանաչի ծախողն անի>,- ասաց նա և ավելացրեց, որ <Գեներալի աղջիկը> հեռուսատասերիալում նախապես պայամանվորվածություն կա, որպեսզի նկարահանման մասնակիցները լինեն անպայման դերասաններ:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 834 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: