Ռոբերտ Կիյոսակի (Robert Toru Kiyosaki) – ամերիկացի գործարար, ներդրող, գրող եւ դասախոս: Ծնվել է Միացյալ Նահանգներում 1947 թ. ապրիլի 8-ին:
Ռոբերտ Կիյոսակիի ընտանիքում բոլորն ուսուցիչներ էին: Նրա հայրը եղել է Հավայան նահանգի (ԱՄՆ) կրթության նախարար: Կիյոսակին եղել է Ամերիկա գաղթած ճապոնացիների չորրորդ սերնդից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոբերտը սովորել է Նյու- Յորքում: Ավարտելուց հետո նա ընդունվում է ամերիկյան Ծովային Զորամիավորում եւ անցնում է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, որպես սպա եւ զինվորական ուղղաթիռի օդաչու:
Վերադառնալով պատերազմից Կիյոսկին աշխատելում է «Քսերոքս» կորպորացիայում, որպես վաճառքի մենեջեր, իսկ 1977թ. սկսում է իր կարիերան, եւ ստեղծում ընկերություն, որը առաջինը սկսեց վաճառել նեյլոն եւ «սյորֆինգիստի» դրամապանակներ, որոնք էլ դարձան աշխարհահռչակ արտադրանք, սփռվեցին ամբողջ աշխարհում եւ բերեցին միլիոնների եկամուտ:
1985 թ. Կիյոսակին թողնում է գործարար աշխարհն ու հիմնադրում է «Rich Dad’s Organization» միջազգային կրթութական ընկերությանը, որը  ուսուցանում է տասնյակ հազարավոր ուսանողների:
47 տ. հասակում թողնոլով բիզնեսը, Կիյոսակին չթուլացրեց իր սերը ներդրման նկատմամբ: Այդ ժամանակահատվածում նա գրում է «Հարուստ Հայրիկ, Աղքատ Հայրիկ» գիրքը, այնուհետեւ դրա հաջորդում է «Հարուստ Հայրիկի Ձեռնարկը Ներդրման Մասին»… Նրա գրքերը ճանաչվում են որպես լավագույններ իրենց ոճում:
Կիյոսակին այժմ զբաղվում է անշարժ գույքի գործարքներով եւ փոքր ընկերությունների զարգացմամբ, բայց նրա իրական սերը շարունակում է մնալ ուսուցումը: Ահա թե ինչպես է արտահայտվում Կիյոսակիի մասին հանրահայտ գրող Էնտոնի Ռոբբինսը. «Ռոբերտ Կիյոսակիի կրթական գործն իր մեջ կրում է ուժ, իմաստություն եւ կարող է փոխել կյանքը: Ես ողջունում եմ նրա ջանքերը, եւ ծափահարում»:

Ստորեւ ներկայացնում ենք Կիյոսակիի 60 րոպեանոց դասընթացը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2180 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Դասընթացներ