Ավազե քանդակների պատրաստման համար անհրաժեշտ է հատուկ ավազ, որի մեջ պարունակվում է որոշակի չափով կավ: Ծովափնյա կամ գետափնյա ավազից ևս կարելի է պատրաստել ոչ մեծ քանդակներ: Կավային խառնուրդ ունեցող ավազը լցնում են  հատուկ փայտե <<շրջանակների>> մեջ, որոնք դրվում են իրար վրա հարկերի տեսքով `պատրաստվող քանդակի բարձրության չափով:Ավազը սեղմում են հատուկ տեխնիկայով, որպեսզի այն ունենա մոտավորապես գիպսի խտություն, ապա հանում են գագաթի շրջանակներից մեկ-երկուսը և սկսում քանդակել վերևի հարկերից: Հիմնականում մեկ քանդակի վրա աշխատում են մեկ կամ երկու քանդակագործ:Եվ այդպես ամեն շերտը ավարտին հասցնելուց հետո հանում են ստորին շրջանակը: Մեծ քանդակները շատ ժամանակ բաղկացած են լինում 15-20  հարկ շրջանակից: Քանդակն ավարտելուց հետո այն ցողում են ջրի և սոսնձի խառնուրդով, որպեսզի այն հնարավորինս երկար ժամանակ դիմանա արտաքին ազդեցություններին: Այնուամենայնիվ, այդ հրաշալիքները շատ կարճ կյանք ունեն:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 915 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: