<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ…>>

Սոկրատես

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:

ԼառոշՖուկո

Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:

Քին Հաբարդ

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:

Պուբլիլիոս Սիրոս

Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:

Ֆրանս

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

Կարլեյկ

Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:

Տեսբրոն

Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:

Կարլեյկ

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:

Վագներ

Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:

Բոնալդ

Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:

Լեոնարդո դա Վինչի

Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:

Օքսենշյորնա

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:

Բեռնարդ Շոու

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:
Մարդկության մեծ մասը ողջերը չեն, այլ մեռածները:

Կանտ

Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:

Գրասիան

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

Պուբլիլիոս Սիրոս

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:

Վովենարգ

Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:

Քելի

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

ԼառոշՖուկո

Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:

Ռոստան

Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:

Լեոպարդի

Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:

Դյուկլո

Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին:

Ժան Ժակ Ռուսո

Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:

Ֆրանս

Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:

Բոնալդ

Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:

Բորել

Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:

Ռենար

Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:

Վինյի

Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:

Հենրի Շոու

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

Պուբլիլիոս Սիրոս

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

Դիստերվեգ

Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:

Մենկեն

Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:

Գրաֆ

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:

Հենրի Շոու

Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:

Սենեկա Կրտեսր

Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:

Ուեբստեր

Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:

Տիլյե

Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:

Քոլրիջ

Եթե ուզում ես երջանիկ լինես եղիր, բայց մեզանից շատերը ուզում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, որը գրեթե անհնարին է, որովհետեվ ուրիշները միշտ էլ մեզ թվում են ավելի երջանիկ քան ինքներս ենք:
Երջանկությունը ոչ թե այն է, երբ միշտ անում ես ինչ ուզում ես, այլ այն է, երբ միշտ ուզում ես այն, ինչ անում ես։

Ժան-Ժակ Ռուսո

Մարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, և երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է։

Բիսմարկ

Երջանիկ է ոչ թե նա, ով գերի է սառը բանականությանը, այլ նա, ով ազատություն է տալիս հոգում թևածող խենթ երազանքներին:
Երջանիկ է նա, ով կարող է կապի մեջ դնել իր կյանքի սկիզբը վերջի հետ

Գյոթե

Բախտը երբեմն ամենագեղեցիկ փետուրները խրում է տխմարի գլխարկը:

Դայքս

Անձնական հատկանիշներից ամենից անմիջականորեն մեր երջանկությանը նպաստում է ուրախ բարքը:

Շոփենհաուեր

Ագահությունն ու երջանկությունը իրար չեն հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են:

Ֆրանկլին

Չի կարելի երջանկություն ձեռք բերել ինքնահայեցողությամբ, նրան զգում են միայն այն դեպքում, երբ ուրիշներից է անդրադառնում:

Սեմուել Ջոնսոնզ

Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:

Մերե

Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:

Ֆլեթչեր

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:

Բրյուլա

Աշխարհը չի վերջանում մեր տեսած իրերով:

Լեմյեր

Ամոթի զգացումը չի դաստիրակում, այն տրվում է ի ծնե:

Պուբլիլիոս Սիրոս

Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից:

Նապոլեոն I

Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:

Չեստերֆիլդ

Մենակությունը, ծերության ամենաստույգ հատկանիշն է:

Օլքոթ

Խիղճը հազար վկա արժե:

Քվինտիլիանոս

Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ:

Հենրի Շոուշ

Հինը երբեք չի հնանում, հնանում է միայն նորը:

Ռյուքերտ

Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ:

Բյոռնե

Ով խոստանում է, դառնում է պարտատու:

Գագեդորն

Նա, ով մեղրը լիզում է եղնջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում:

Թամաս ֆուլեր

Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում:

Վոլտեր

Ինչքան որ լավ խոսելու լինես, եթե դու խոսում ես չափից ավելի, ապա վերջ ի վերջո կսկսես հիմարություններ ասել:

Դյումա հայր

Ուր ոսկին խոսք ունի, այնտեղ խոսքն անզոր է:

Պուբլիլոս Սիրոս

Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել:

Սեմուել Ջոնսոն

Միայն նա է իսկական աղքատը, ով ոչ խելք ունի, ոչ ուժ:

Բենել Շտեռնաու

Ասա ինձ, թե ինչ կարծիքի ես քո մասին, և ես կասեմ, թե ով ես դու:

Ամիել

Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:

Պուբլիլիոս Սիրոս

Միայն մարդկանց մեջ է մարդն ընդունակ ճանաչել իրեն:

Գյոթե

Իմանալ այն, ինչ գիտե բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ:

Գուրմոն

Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին:

Բալզակ

Ոգեշնչվում են միայն տխմարները, խելոքները հավանություն են տալիս:

Պոպ

Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել:

Շարոն

Խելացիորեն իրար խառնելով սպիտակն ու սևը` տպագրիչը լույս ու գիտելիք է տարածում:

Ֆրեդերիկ Դուգլաս

Մարդկանց խոսքը մեկ ծածկում է նրանց մտադրությունը, մեկ` բացում:

Դիոնիսիոս Կատո

Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին:

Ցիցեռոն

Գորտը ոսկի գահից էլ կցատկի ճահճի մեջ:

Պուբլիլիոս Սիրոս

Իմացությունը նման է ծովի, ով թպրտում ու ճողփում է մակերևույթին, միշտ ավելի է աղմկում ու դրանով, ավելի շատ ուշադրություն է հրավիրում իր վրա, քան մարգարիտ որոնողը, որն առանց ավելորդ աղմուկի` գանձեր որոնելու համար սուզվում է մինչև անհայտ խորքերի հատակը:

Իրվինգ

Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու իր խղճի ստրուկը:

Էբներ Էշենբախ

Հայրենիքի հանդեպ պարտականությունը մարդու սրբությունն է:

Վ. Ա. Սուխոմլինսկի

Հայրենասիրությունն ամենապատկառելի և ամենանրբանկատ զգացմունքն է… Պահպանիր սրբազան խոսքերը, բոլոր խաչմերուկներում մի բղավիր հայրենիքի հանդեպ սիրո մասին: Ավելի լավ է լռելյայն տքնիր հանուն նրա բարեկեցության և հզորության:

Վ. Ա. Սուխոմլինսկի

Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ՝ նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:

Վ. Ա. Սուխոմլինսկի

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 10838 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: