Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։

<Ես ոտքերից բավականին բարձր եմ>, հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին..

 Երբ մարդը սիրահարվում է , սկսում է խաբել ինքն իրեն , իսկ վերջում խաբում բոլորին :

Սիրում են ոչ թե հանուն արժանիքների , այլ չնայած թերությունների:

Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:

Սիրո առաջին նշանը ` տղամարդկանց մոտ անվստահությունը , իսկ կանանց մոտ խիզախությունը:

Սիրել`  նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին,այլ միասին նայել միևնույն  ուղղությամբ:

Սերը հիասքանչ մի ծաղիկ է, բայց պետք է արի լինել` ահավոր անդունդի եզրից այն պոկելու համար:

Նա, ով չի լողացել սիրո օվկիանոսում, երբեք չի ճանաչել զգացմունքների ամբողջ պոեզիան:

Սերը նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը մնում են հավերժ:

Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ:

Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից:

Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք:

Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննամոլ:

Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի:

Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ:

Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր:

Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:

Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ:

Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ:

Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան:

Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ:

Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ:

Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ…

Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն:

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:

Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2102 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: