Ահա և ձմեռն իր ճերմակ թևերն է տարածել քաղաքի վրա: Մտովի տեղափոխվեցի մանկություն ու մի ճերմակ ջերմություն պատեց ինձ: Դուրս եկա բակ, հպվեցի ասֆալտին իջած ձյանը ու կրկին ցանկացա վազվզել ձյան մեջ, ձնագնդի խաղալ ընկերներիս հետ, ձնեմարդ պատրաստել` ինչպես առաջ : Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ աշխարհի մյուս անկյուններում տաղանդավոր մարդիկ ձնեմարդ պատրաստելը իսկական արվեստի են վերածել: Նրանք ձյան կույտերը վերածում են արվեստի գործերի ու հիացնում մարդկանց:
Ցանկացա ձեզ էլ մասնակից դարձնեմ այս ձյունե հեքիաթին:
Հուսով եմ` օրերից մի օր Հայաստանում ևս այսպիսի տոն կկազմակերպվի:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 664 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: