Ավարտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել <Ազգ>, <Առավոտ> եւ <Հայոց աշխարհ> օրաթերթերի 2009-2011 թթ. համարները: Պարբերականները ներկայացնում են տարբեր խմբավորումների շահեր եւ հետաքրքրություններ: Ընդունելով այն փաստը, որ այսօր Հայաստանում ըստ էության չկա անկախ մամուլ, չկա խոսքի ազատություն, ծանոթանալով խնդրի վերաբերյալ երեք տարբեր մեկնաբանությունների, հնարավոր կլինի քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել դրա մասին: Ավարտական աշխատանքը գրելիս օգտագործվել է նաեւ թեմային առընչվող տարբեր հոդվածներ ու գրականություն:

Աշխատանքի ներածությունում փորձել ենք ներկայացնել կրթական համակարգի այսօրվա ընդհանուր վիճակը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք բուն աշխատանքում, ինչպես նաեւ` ավարտական աշխատանքի կառուցվածքն ու նպատակը:

Առաջին  գլուխը վերնագրված է <Հանրակրթության խնդիրների լուսաբանումը մամուլում>: Այն իր հերթին բաժանվում է հինգ ենթավերնեգրերի, որոնցում ներկայացվում է 12-ամյա կրթական համակարգի ներդրման արձագանքը օրաթերթերում, հատուկ կարիքավոր երեխաների ուսուցման խնդիրները մամուլի մեկնաբանությամբ, խոսվում է նաեւ դպրոցական դասագրքերի հիմնախնդիրների մասին, օտարալեզու դպրոցների ստեղծամ ծրագիրը մամուլում եւ ինչպես է մամուլի անդրադառնում ՀՀ մարզերի հանրակրթության խնդիրներին: Երկրորդ գլխում` <Բուհական եւ միջին մասնագիտական կրթությունը արդի մամուլի տեսադաշտում>,  առանձնացվում են բուհական կրթական հիմնախնդիրները նոր կրթակարգի պայմաններում, պետական եւ ոչ պետական բուհերի հարաբերակցությունը պարբերականներում տեղ գտած նյութերում, նաեւ միջին մասնագիտական կրթությունը` ներառյալ մարզերում կրթական հիմախնդրի արտացոլումը :

Երրորդ գլուխը վերաբերում է Ջավախքի կրթական հիմնախնդիրներին,     քանի որ վերը նշված պարբերականները անդրադառնում են նաեւ Ջավախքի կրթական համակարգին: Այս գլխում ենթավերնագրով առանձնացվում է մամուլում հայեցի կրթության հիմնախնդրի դիտարկումը:

Ավարտական աշխատանքը եզրափակվում է եզրակացություններով եւ օգտագործված գրականության ցանկով: Եզրկացություններում ներկայացվում է այն ամենը, որին հանգել ենք մեր ուսումնասիրությունների արդյունքում:

Հեղինակ՝ Դշխուհի Իսոյան

Դիպլոմային աշխատանք  պատրաստի վիճակում

Ձեռք բերելու համար գրեք մեզ` qezhamar.com@mail.ru

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1734 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: