Այս դասի ընդացքում մենք կօգտագործենք ֆիլտրերը: Այս կերպ կարելի է ստանալ բազմազան էֆեկտներ: Դուք կարող եք ավելի բարձր որակ ստանալ քան իմ ստացածը, եթե փորձեք ֆիլտրերի նշանները փոփոխել այլ կերպ: Բայց մինչ փորձեր կատարելը հետևեք ինձ.

Ստեղծեք նոր էջ 200×200 պիկսելով: Սև գույնով գրեք ցանկացած տառ, կամ ինչպես ինձ մոտ` F 150 չափով, Times New Roman տառատեսակով.

Կետանշեք տառը` ինչպես վերևի նկարում.

Սեղմած պահելով  Shift-ը, գծանշմանը ավելացրեք ևս մեկ գծանշում`  ինչպես վերևի նկարում:
Այժմ գնացեք մենյու Filter > Distort > Displace և փոփոխեք նշանները`  ինչպես ներքևի նկարում:

Անջատեք գծանշումը`  սեղմելով` (ctrl+D):  Արդյունքում դուք կստանաք այն, ինչը վերևի նկարում է:

Գծանշեք տառի ներքևի ձախ հատվածը. նայեք վերևի նկարին:

Եթե սեղմեք CTRL+F ապա վերջին ֆիլտրի գործողությունը կկրկնվի, այն կմանրացնի ֆիլտրը, կամ նորից գնացեք Filter > Distort > Displace և կիրառեք այն նախորդ փոփոխություններով կարող եք փորձել:

Դե ինչ, Ձեզ մաղթում եմ հաջողություն: Այժմ Դուք կարող եք կատարել այլ փորձեր` օգտագործելով թե այլ տառատեսակ, թե այլ բառեր, թե այլ ֆիլտրեր:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2776 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Photoshop