Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր  տրամադրություն։

ԹՈՂ այս գարնանային ծաղիկների անուշ բույրով լցվի քո նուրբ ու քնքուշ հոգին: Շնորհավորում եմ քո մարտի 8-ը:

Սիրելի մայրեր, քույրեր եւ դուստրեր: Շնորհավորում եմ Ձեր ՄԱՐՏԻ 8-ը, ցանկանում եմ գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ, գեղեցիկ և հմայիչ, լինեք միշտ աստղերի պես պայծառ, արեւի պես ջերմ, ծաղիկների պես մեղմ: Թող որ Ձեր կյանքում միշտ այս գեղեցիկ տոնը հարհավետի եւ երբեք երջանիկ տոները չպակասեն Ձեր կյանքից…

Սիրելիս շնորհավորում եմ մարտի 8 ի առթիվ: Թող քո սրտիկը միշտ բաբախի ինձ տեսնելիս: Թող աչքերիդ երջանկության արցունքներ միշտ տեսնեմ:

Թող գարնան ջերմությունն ու բնության վառ գույները ձեր օջախում դառնան մեղեդու մեղրածոր հնչյուններ և Ձեզ միայն ուրախություն ու բերկրանք պարգևեն…

Թող ձյան նման մաքուր ձեր հոգիներում գարնանային ժպիտներ լինեն… ՍԵՐԸ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԻ:

*****

Թո՛ղ առաջին ձնծաղիկը

Պարգևի Ձեզ քնքշանք,

Գարնանային արևը՝ ջերմություն,

Իսկ մարտյան զեփյուռը՝ հույս,

Երջանկություն, ուրախություն և բարիք…

 *****

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐԻ 8

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ

ԵՐԿՆՔԻՑ ԱՐԵՎ,

ԵՎ ՄԻ ՈՂՋ ԳԱՐՈՒՆ

ՔԵԶ ԸՆԾԱ ԲԵՐԵԼ,

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ

ՔԵԶ ԵՐԱԶ ՈՒ ՍԵՐ ,

ԱՍՏՂԱՅԻՆ ԺՊԻՏ ՈՒ

ԿՅԱՆՔ ՊԱՐԳևԵԼ ,

ԹՈՂ ՈՐ ԵՍ ԱՅՍՕՐ

ՔԵԶ ԲԱՐԻՆ ՄԱՂԹԵՄ,

ԾՈՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ

ՔՈ ԿՅԱՆՔԸ ԼՑՆԵՄ,

ԼԻՆԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻ,

ՈՐ ՔԵԶՆՈՎ ՎԱՌՎԵՆ

ԼՈՒՅՍԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ;

*****

Շնորհավորում եմ Մարտի 8-ը.

Ցանկանում եմ Ձեզ բազում գարուններ`

Ողողված բուրավետ ծաղիկների բույրով

Եվ վաղ առավոտվա թափանցիկ շաղով:

Թող այն ժպիտը, որ կբացվի ձեր դեմքին,

գարնանային հուզմունքներով վարարուն,

թող որ շունչ տա երազների ձեր երգին,

ձնհալ բերի, ձնծաղիկներ ու ԳԱՐՈՒՆ:

Սիրելի կանայք եղեք երջանի’կ,

դուք արժանի ե’ք դրան!

 *****

Քո տոնն է այսօր, մայր իմ թանկագին,

Գալիս եմ գիրկդ կարոտով անգին,

Որ նվիրեմ քեզ սերն իմ անարատ,

Ու մի ծաղկեփունջ նվիրում եմ քեզ,

Որում քո հանդեպ իմ սերն է անհուն,

Որ քո կյանքը այն դարձնի գարուն

 *****

Գարուն է գալիս… Երկա՜ր սպասված գարուն,

Եվ տոնն է գալիս նրա հետ մեկտեղ…

Թո՛ղ իրականանան ամենացանկալին,

Կյանքը լինի գունեղ, լուսավոր և պայծառ…

Շնորհավոր մարտի 8

 *****

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8-Ը.

Գարնան շնչով ,վառ արեւով,

Այս տոնն է ողջ աշխարհի

Մայրիկների անհամար,

Ոչ մի Մայրիկ, ողջ աշխարհում

Չկա քեզ պես անուշիկ,

Ոչ մի Մայրիկ, ողջ աշխարհում

Չկա քեզ պես գեղեցիկ.

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 242998 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: