Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում: Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում, Անգլիայում և այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև <ոսկրացունց> էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791 թ-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը: Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին <վելոսիպեդ> (լատիներեն <վելոքս>՝ արագ, և <պես>՝ ոտք, բառերից): Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869 թ-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները:

www.encyclopedia.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1713 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Լավ դիզայն