1. Ճշմարիտ սիրո առաջին գաղտնիքը` մտքի ուժը.

Սերը սկսվում է մտքից.

Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Սիրով լցված մտքերը ստեղծում են սիրով լեցուն կյանք և սիրո հիման վրա կառուցված հարաբերություններ:

Դրական մտածելակերպը փոխում է վերաբերմունքը Ձեր և դիմացինի հանդեպ:

Եթե ցանկանում ես սիրել ինչ-որ մեկին` պետք է հաշվի առնել դիմացինի ցանկությունները և պահանջները:

2. Ճշմարիտ սիրո երկրորդ գաղտնիքը` հարգանքի ուժը.

Ինչ-որ մեկին սիրելու համար սովորեք հարգել դիմացինին:

Սկզբում պետք է սովորեք հարգել Ձեզ:

Որպեսզի սովորեք հարգել Ձեզ` հաճախ ինքներդ Ձեզ հարցրեք. <Ինչի՞ համար եմ ես ինձ հարգում>:

Որպեսզի սովորեք հարգել դիմացինին, անգամ եթե նա Ձեզ դուր չի գալիս` միևնույն է: Ինքնրդ Ձեզ հարցրեք <Ինչի՞ համար եմ հարգում նրան>:

3. Ճշմարիտ սիրո երրորդ գաղտնիքը` նվիրելու ուժը.

Եթե Դուք ցանկանում եք սեր ստանալ, ապա պետք է ուղղակի այն նվիրել: Ինչքան շատ սեր տաք, այնքան ավելին շատ կստանաս:

Սիրել նշանակում է Ձեր ինչ-որ մի մասը նվիրել` առանց վճարի և պայմանի:

Փորձեք պարզապես լինել բարիացակամ:

Փոխհարաբերություններ սկսելուց առաջ ինքներդ Ձեզ ոչ թե հարցրեք. <Ի՞նչ կարող է տալ դիմացինը>, այլ հարցրեք <Ի՞նչ կարող եմ տալ ես նրան>:

Երջանիկ հարաբերությունների գաղտնիքը ամբողջ կյանքում այն է, որ միշտ ուշադրություն դարձնեք ոչ թե ինչ կարող եմ վերցնել սկզբունքին, այլ ինչ կարող եմ տալ:

4. Ճշմարիտ սիրո չորրորդ գաղտնիքը` ընկերության ուժը.

Որպեսզի գտնեք իսկական սեր, նախ պետք է գտնեք իսկական ընկեր:

Ընկերությունը պարարտ հող է, որտեղ ցանվում են սիրո սերմերը:

Եթե ցանկանում եք պահել սերը հարաբերուրյուններում, պետք է սկզբում պահել ընկերությունը:

5. Ճշմարիտ սիրո հինգերորդ գաղտնիքը` հպվելու ուժը

Հպումը սիրո արտահայտման ձևեչրից մեմն է, որը կետրում է արգելքները և ամրացնւմ փոխհարաբերությունները:

Հպումը կարող է բուժել մամինը և ջերմացնել սիրտը:

Երբ տարածում ես ձեռքերդ ու պատրաստ ես գրկելու, ուրեմն բացել ես սիրտդ:

6. Ճշմարիտ սիրո վեցերորդ գաղտնիքը` <ազատ թողնել> սկզբունքի ուժը.

Եթե սիրում ես մեկին, ուրեմն տուր ազատություն, եթե վերադարձավ ուրեմն Ձերն է, եթե ոչ, ապա երբեք ել Ձերը չի եղել:

Եթե ցանկանում ես սովորել սիրել, սկզբում պետք է սովորես ներել և ազատվել անցյալի վիրավորանքներից ու տխրությունից:

Սիրել նշանակում է ազատվել վախերից, նախապաշարմունքներից, էգոից և վերապահումներից:

<Այսօր ես ազատվում եմ իմ վախերից, անցյալը չի կարող իշխել ինձ. այսօր նոր կյանքի սկիզբն է>:

7. Ճշմարիտ սիրո յոթերորդ գաղտնիքը` շփման ուժը.

Երբ մենք սկսում ենք անկեղծ և բաց շփվել` կյանքը փոխվում է:

Սիրել մեկին նշանակում է հաղորդակցվել նրա հետ:

Ցույց տվեք մարդկանց, որ Դուք սիրում և գնահատում եք իրենց: Երբեք մի վախեցեք այդ երեք կախարդական բառերց <ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ >:

Երբեք բաց մի թողեք ինչ-որ մեկին գովելու հնարավորությունը:

Միշտ թողեք սիրո մի խոսք նրան, ում սիրում եք, գուցե տեսնում եք նրան վերջին անգամ:

Ենթադրենք Դուք պետք է շուտով մահանք և հնարավորություն ունեք զանգելու այն մարդկանց, ում սիրում եք: Ում կզանգահարեիք և ինչու չզանգել հենց հիմա:

8. Ճշմարիտ սիրո ութերորդ գաղտնիքը` նվիրվածության ուժը.

Որպեսզի սերը լինի ճշմարիտ, պետք է հավատարիմ ու նվիրված լինեք սիրուն, որը կարտացոլվի Ձեր մտքերում և գործողություններում:

Նվիրվածությունը, դա սիրո իսկական փորձարկում է:

Որպեսզի ունենալ ճշմարիտ սիրային հարաբերություններ, պետք է նվիրված լինել այդ հարաբերություններին:

Եթե Դուք նվիրված եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, ապա այն թողնելու տարբերակ չկա:

Նվիրվածությունը տարբերում է ամուր հարաբերությունները փխրունից:

9. Ճշմարիտ սիրո իններորդ գաղտնիքը` կրքի ուժը.

Կիրքը բորբոքում է սերը և չի թողնում, որ այն մարի:

Տևական կիրքը լինում է ոչ միայն ֆիզիական հակումից, այլև խորը նվիրվածությունից, խանդավառությունից, հետաքրքրությունից և ուրախության հուզումներից:

Ինքնաբուխ և անակնկալ գործողությունները առաջացնում են կիրք:

Սիրո և երջանկության էությունը մեկն է. Պետք է ամեն օր ապրել խանդավառությամբ ու կրքով:

10. Ճշմարիտ սիրո տասներորդ գաղտնիքը` վստահության ուժը.

Վստահությունը էականորեն կարևոր է ճշմարիտ սիրային հարաբերություններում: Առանց դրա մեկը դառնում է կասկածլի, տագնապալի, իսկ մյուսը զգում է իրեն էմոցիոնալ թակարդում և մտածում է, որ իրեն չեն թողնում ազատ շնչել:

Անհանար է իրականում սիրել մեկին, եթե նրան ամբողջովին չեք վստահում:

Ինքներդ Ձեզ հարցրեք. <Վստահում եմ ես նրան ամբողջովին և առանց վերապահումների>,

եթե պատասխանը <ոչ> է, ապա ավելի խորը մտածեք նախքան նրա հետ կամուսնանաք:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 10623 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: