Տեսողությունը պահպանելու համար անհրաժեշտ է օդ: Աչքերը պետք է թթվածին ստանան: Ուստի հոգացեք օդափոխության մասին, հատկապես ձմռանը, երբ բնակարանը, ըստ էության հերմետիկ փակված է: Ահա մի քանի կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել կինոնկար կամ հեռուստատեսային հաղորդում դիտելիս: Նստելիս ընտրեք այն հեռավորությունը, որը համապատասխանում է ձեր տեսողության տիպին: Գլուխը մի խոնարհեք և կամ այն ետ մի գցեք: Էկրանին նայեք ուղիղ, հաճախ թարթեք աչքերը: Պետք չէ նայել մի կետի, ձեր աչքերը թող ճամփորդեն էկրանի վրայով: Որքան հնարավոր է՝ նստեք ճիշտ էկրանի դիմաց, այլ ոչ թե կողքանց: Երբ էկրանի վրա գործողություններն ընթանում են դանդաղ, ինչպես նաև սերիաների միջև, մեղմորեն փակեք աչքերը, հնարավորություն տվեք դրանց ցանցաթաղանթի նյարդերին հանգստանալ և ամրանալ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 818 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: