Էժեն Անրի Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848թ. հուլիսի 7-ին` հեղափոխական իրադարձությունների զարգացման ամենաթեժ պահին, երբ փողոցներում կատաղի, արյունոտ մարտեր էին գնում: Նրա հայր Պիեռ Գիլհելմ Կլովիս Գոգենը 1848թ. հեղափոխության մեջ մեծ դեր խաղացած հանրապետական <Նացիոնալ> թերթի խմբագիրներից էր: Ընտրություններից հետո` 1849թ., որոշելով, որ հայրենիքում մնալը վտանգավոր է, վերջինս ընտանիքի հետ լքեց Փարիզը` ուղևորվելով Պերու: Սակայն ճանապարհին Կլովիս Գոգենը հանկարծամահ է լինում: 7 ու կես տարեկան հասակում չնայած որ Գոգենը վերադառնում է Փարիզ, մանկության ամենավառ հիշողությունները կապված են Լիմայի հետ: 1855թ-ի վերջին Գոգենի մայրը` Ալինան երեխաների հետ տեղափոխվեց Օրլեան: <…Այստեղ վաղ հասակից ես սովորեցի ատել երկերեսանիությունը, կեղծավորությունը, մատնելը>,- հիշում է Գոգենը: 1860թ-ին ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, Գոգենը անցնում է ուսումնառության Լորիալի Փարիզյան գիշերօթիկում: Նրա փոքրաթիվ գրառումներից կարելի է եզրակացնել, որ դասերը նրան քիչ էին հետաքրքրում: Ապագա գեղանկարիչը տարված էր ծովով: Եվ 1865թ-ին, մոր կամքին հակառակ, ընդգրկվեց վաճառական նավատորմում, ուր ծառայեց 2 տարի: Այդ ընթացքում 2 անգամ եղել է Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում, ապա Քարդիֆֆի միջով լողացել է Չիլի ու Վայպարայսո: 1868թ-ին ծառայության անցնելով զինվորական նավատորմում, Գոգենը հիմնականում գտնվում էր հյուսիսային ծովերում` Նորվեգիայի ու Դանիայի ափերին: Ու թեև հարավի մասին հիշողությունները նրան անվերջ հետապնդում էին, ապա հյուսիսը նրա վրա տպավորություն չի գործել ու այդ մասին նա ոչ մի տեղ չի հիշատակել: 1871թ-ի ապրիլին` հագենալով ծովային 5 տարվա կյանքով և առաջին կարգի նավաստու դիպլոմ ստանալով, Գոգենը թողնում է նավն ու վերադառնում Փարիզ:

Առաջին քայլերը (18711885թթ.)

Գոգենի մայրը մահացավ 1867թ., այդպես էլ տղային չտեսնելով մահից առաջ: Նա չներեց տղայի` նավատորմում ծառայության անցնելը և ամբողջ ունեցվածքը գրանցեց աղջկա անունով, տղային բաժին հասավ գրքերը, նկարները, ընտանեկան նկարները, և նախապապից ժառանգություն մնացած կնիք-մատանին: Երեխաների խնամակալ նշանակվեց Գյուստավ Առոզան, ով Գոգենին օգնեց Բերտենի բանկում աշխատանքի անցնել: Խնամակալի բազմաթիվ կապերի և բիրժայի աշխարհում շուտ կողմնորոշվելու Գոգենի ունակության շնորհիվ արդեն 2 տարի անց նա բանկում առաջատար տեղերից մեկն էր զբաղեցնում: Ինչը ձգեց նրան դեպի գեղանկարչությունը… Միգուցե մոր տան պատերը զարդարող նկարները… Թե Գյուստավ Առոզան էր արվեստի մեծ գիտակ ու սիրահար… Նա ժամանակակից գեղանկարիչների գործերի մեծ հավաքածու ուներ` Դելակրուա, Կուրբե, Դոմյե, Կորո, Պիսսարո և այլն: Առոզայի տանը հաճախ էին հավաքվում  հայտնի և անհայտ` բայց հավատ ներշնչող նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ, գրողներ, լրագրողներ…  Առոզայի աղջիկը` Մարգարիտան, երիտասարդ տաղանդավոր նկարիչ էր: Գոգենի համար նոր կյանք է սկսվում: Ցերեկը նա շրջապատված է թվերով, թղթերով, հաշվարկներով: Նա ֆինանսիստ է: Երեկոյան բոլորից թաքուն նա նկարում է: Երկչոտ, առայժմ իր ուժերին անվստահ սկսնակ նկարիչ:

Պետք է փաստել, որ այս տաղանդը ուներ գենետիկ արմատներ: Պապը` Անրի Ֆրանսուա Շազալը շաը փորագրած դիմաքանդակների հեղինակ է: Նրա եղբայր Անրի Ֆրանսուա Անտուան Շազալը նույպես, բազմիցս ցուցադրել է իր աշխատանքները Սալոնում, նկարչություն դասավանդել, նրա տղան ևս գեղանկարիչ է: Գոգենը իր տատիկից (Ֆլորա Տրիստան) է ժառանգել ոչ միայն դիմագծային նմանություն, այլև բնավորության շատ գծեր: Ֆլորայի վճռորոշ բնավորությունը, համարձակ որոշումներ կայացնելու ունակությունը, ակնթարթորեն որևէ բանում ներգրավվելը, այս ամենը փոխանցվել է Գոգենին:  Նույնիսկ սերը ճամփորդությունների հանդեպ: Այսպիսով, իր ողջ ազատ ժամանակը Գոգենը նվիրաբերում է գեղարվեստի պարապմունքներին: Նա հեռանում է աշխարիկ կյանքից, ծիծաղում դրա վրա. այն արհեստական է, դատարկ, անհեթեթ… Նա հեռվանում է գործընկերներից, աշխատելով շփվել նրանց հետ միայն աշխատանքի շրջանակներում: Նա մտերմանում է ցածր ծառայողներից մեկի` Էմիլ Շուֆենեկերի (ով հետագայում դառնալու է Գոգենի կյանքի ընկերը և օգնելու ծանր պահերին) հետ, ում միակ կիրքը արվեստն էր: Կիրակի օրերին երկուսով հաճախում են Կալորիսի Ակադեմիա, գնում թանգարաններ: Ամեն շաբաթվա վերջում Գոգենը հանդիպում էր Մարգարիտայի հետ, միասին աշխատում էին բնանկարների վրա: Գիտելիքներ կուտակելու հետ մեկտեղ Գոգենը աճում էր որպես գեղանկարիչ: Ծնվում են նրա առաջին գործերը, որ դեռ լայն զանգվածի քննությանը հանձնված չեն:

1873թ-ի սկզբին Գոգենը ծանոթանում է երիտասարդ դանուհի Մետ Սոֆի Գադի հետ, ով արձակուրդներին եկել էր Ֆրանսիա և ամուսնանում է նրա հետ: Կինը ամուսնու զբաղմունքին նայում էր որպես ժամանցի անվնաս ձև: Երբ նրանց տանը հաճախ սկսում է հայտնվել հայտնի Կամիլ Պիսսարոն, ում Գոգենը իր ուսուցիչն է համարում, նա ողջունում է դա, կասկած չունենալով, թե ամուսնու հետաքրքրությունը դեպի արվեստը հետագայում ինչպես կազդի իր ճակատագրի վրա: Գոգենն ավելի է խորանում նկարի ու գույների ուսումնասիրությունների մեջ: Այդ տարիների նրա առաջին գործերը յուղաներկով թղթի վրա աշխատանքներն են. <Տունը լճի մոտ> (1871թ.) և <Տանձով ու խաղողով նատյուրմորտ> (1872թ.):

Գոգենների ընտանիքում տղա է ծնվում: Հայրը հաճախ էր նկարում որդուն` հնարավոր դիրքերից` մանրակրկիտ մշակելով ամեն դետալը:

Նա հարում էր իմպրեսիոնիստներին, մերժում ակադեմիական ավանդույթները: Նրանք պահանջում էին ուշադրությունը կենտրոնացնել մարդում ամենօրյա կյանքին, նրա շրջապատին և առաջնահերթ` պատկերի ճշմարտացիությանը: Նրանք դուրս են գալիս ատելյեից ու սկսում աշխատել բացօթյա` փորձելով հնարավորինս անմիջականորեն փոպանցել այն ինչ տեսնում են: Բացօթյա աշխատանքները հատուկ ուշադրություն արթնացրեցին արևի լույսի նկատմամբ: Նոր ընկալումը բերում է իմպրեսիոնիստների նոր, հավելյալ գույների օգտագործամը: 1875թ-ին, իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսից հետո նկարած <Խոտը Յենի կամրջի մոտ> (Լուվր, Փարիզ) մոտ է իմպրեսիոնիստական գործերին:

Շուտով Գոգենը սկսում է չբավարարվել միայն իր համար աշխատելով, և ուզում է ուժերը փորձել հանդիսատեսի վրա, համոզվել որ զուր չի տանջվում: 1876թ-ին իր նկարներից <Անտառե թավուտ Վիրուֆֆեում> ուղղարկում է Սալոն: Նկարը ընդունվեց, ցուցադրվեց և նույնիսկ արձագանքներ գտավ մամուլում: Բայց սա նրան քիչ է թվում, նա իր աշխատանքները ցուցադրում է <անկախ ստեղծագործողների խմբի> (պաշտոնապես իմպրեսիոնիստներն այդպես էին իրենց անվանում) ցուցահանդեսին: Վեցերորդ ցուցադրունը Գոգենին իսկական հաջողություն բերեց: Քննադատների ուշադրությունը հատկապես գրավեց պատկերված մերկ մարմինը (հայտնի Սուսաննա անունով), որը Գոգենը նկարել էր իրենց տնային ծառայող Ժուստինի նմանությամբ: Գոգենի ձգտումն ավելի է մեծանում… Նրա հետ հաշվի են նստում, նրա ուսուցիչ և առաջատար իմպրեսիոնիստ-գեղանկարիչ Պիսարոն հետևում է նրա խորհուրդներին:

Գոգենը երկընտրանքի առաջ է կանգնում. շարունակել բանկային կարիերան, ու լինել օտար, դուսպրծուկ ու ինչ-որ տեղ էլ մյուս նկարիչների մեջ լինել անցանկալի տարր կամ էլ ընդմիշտ կյանքը կապել արվեստի հետ` վերջնական ու անվերադարձ խզելով կապը անցյալ կյանքի հետ: Գոգենը ընտրում է վերջինը. 11 տարի բանկում ու բիրժայում աշխատելուց հետո նա թողնում է այն: Մի խոսքով 1883թ-ը շրջադարձային էր Գոգենի կյանքում: 1883թ-ը տնտեսական և էսթետիկական ճգնաժամի տարի էր: Իմպրեսիոնիստների միջև տարաձայնություններ են սկսվում: Նրանք գալիս էին այն եզրակացության, որ իրենք սպառել են իրենց գեղարվեստական հնարավորությունները:

Գոգենը և Պիսսարոն ժամանում են Ռուան, ուր նրան կյանքը ավելի էժան էր թվում ու հույս ուներ վաճառել իր աշխատանքներից: Այստեղ եղած ժամանակ Գոգենը ստեղծում է <Ներկապնակով ինքնանկարը>: Հետքաքրքիր է դիմանկարի դասավորությունը, ստեղծված ձեղահարկում մի տեղ, որի ճառագայթները լցրել են ոզջ հետին ֆոնը` թողնելով միայն նեղ տարածություն նկարչի և իր պատկերակալի համար: Կոմպոզիցայի միտումնավոր ոչ դասակարգվածությունը ընդգծելու համար, Գոգենը կտավից դուրս է թողել հայելին, որի մեջ նայում էր նկարելուց:

Սակայն որքան էլ մեծ էր Գոգենի հետաքրքրությունը արվեստի հանդեպ, ընտանեկան հոգսերը ներխուժում են իր կյանք: Մի քանի նկար է վաճառում իր հավաքածուից, որը դրությունը ժամանակավոր փրկում է:

1884թ. Դեկտեմբերին կնոջ հորդորով գնում է Կոպենհագեն` հուսալով աջակցություն ստանալ հարուստ բարեկամներից, որոնց ճնշման տակ սկսում է զբաղվել ձիու կաշվի կտավների վաճառքով: Նրա առևտրային գործունեությունը ավարտվում է մի բաժակ թեյով, որը նա լցնում է հերթական հաճախորդի գլխին:

1885թ. Մայիսին նա իր նկարները ներկայացնում է <Արվեստի ընկերների հասարակությունում>, բայց նրա նկարները միայն ցնցում են հասարակությանը, վիճահարույց դառնում ու բացասական արձագանքներ գտնում քննադատության մեջ:

Կորսվածության զգացումը, շուրջը կուտակված թշնամական մթնոլորտը հաղթահարելու անկարողությունը ավելի է խորանում կնոջ ու հարազատների վերաբերմունից:

<Ահա վեց ամիս է ես չեմ խոսում,- գրում է նա,- լրիվ մեկուսացած եմ, բնականաբար, ընտանիքի համար ես հրեշ եմ, որը փող չի վաստակում… ու կշտամբաքների եմ ենթարկվում… Բնականաբար գեղանկարչության կապակցությամբ, որի պատճառով ես հիմա հանրահայտ ֆինանսիստ չեմ…>

Բայց այս միջավայրը Գոգենին ստիպում է ավելի կենտրոնանալ արվեստի վրա: Մնալով ինքն իր հետ նա մի շարք տեսական հարցեր է մտածում:

<Իմ համար,- գրում է նա,- մեծ նկարիչը մեծ մտքի բանաձև է, որին հասնում են ուղեղի ամենաբարակ, հետևաբար և ամենաքիչ տեսանելի հաղորդագրությունները…>

1885թ. Վերցնելով 6-ամյա տղային` Կլովիսին, Գոգենը թողնում է ընտանիքն ու հեռանում Փարիզ, հետո` Մարտինիկի (1888թ.):

<Ես իմացա թե ինչ է իսկական աղքատությունը, այսպես ասած` սովը: Բայց դա դեռ ոչինչ է կամ գրեթե ոչինչ…. Սարսափելին աշխատանքի ու ինտելոկտուալ ունակությունների զարգացման խաթարումն է: Ճիշտ է, որ տանջանքները սրում են հանճարը, բայց այն պետք է չափազանց շատ լինի, այլապես այն սպանում է…>:

Փարիզում Գոգենը ինքնամփոփ է, խոժոռ, չարացած: Նա ապրում է սառը, դատարկ սենյակում, երեխան հիվանդ է, պարտքեր, հարազատներից օտարում: Գոգենը սկսում է պլակատներ փակցնելով զբաղվել, քանզի այլ աշխատանք չի գտնում:

Բայց դա չի խանգարում նրան մասնակցել Մեզոն Դյուրեում իմպրեսիոնիստների 8-րդ ցուցադրությանը (1886թ., մայիսի 15-ից հունիսի 15-ը) , որին նա ուղարկում է 19 նկար: Մեծ մասը Ռուանում և Կոպենհագենում արված գործերն էին, որ աննկատ չմնացին: Անթիվ բնապատկերների մեջ քննադատները գտան մի բան, որ առանձնացնում էր Գոգենին մյուս նկարիչներից:

<Պարոն Պոլ Գոգենի երանգները,-գրում է Ֆենեոնը, -միմիանցից քիչ են տարբերվում, այստեղից էլ գալիս է նրա նկարների խուլ ներդաշնակությունը: Դատարկ ծառերը հայտնվում են պարարտ և անմշակ հողից, լցնում պատկերը ու դուրս մղում օդը: Ծիկրակող աղյուսները մոտակայքում տուն են մատնանշում, թափթփված է հագուստը, ինչ-որ մռութներ առանձնացնում են թփերը` դրանք կովերն են: Տանիքների ու կենդանիների այս շեկ երանգը նկարիչը մշտապես հակադրում է իր կանաչ երանգին և կրկնում դրանք ջրերում, որ հոսում է պատնեշների ու գերաճած խոտերի միջով…>:

Փարիզի կյանքի չի համապատասխանում Գոգենի միջոցներին ու նա որդուն տալով մասնավոր գիշերօթիկ, մեկնում է Բրետանի փոքրիկ Պորտ Ավեն քաղաքի անօթևան, չքավոր նկարիչների ապաստան: <Այստեղ մեկ այլ իմպրեսիոնիստ կա Գոգեն անունով, ամրակազմ տղա է, 36 տարեկան, շատ լավ է նկարում>:

<Իմ գեղանկարչությունը շատ քննարկումների տեղիք է տալիս… ես շատ գծագրեր եմ անում ու դու դժվար թե ճանաչես իմ աշխատանքները>,-գրում է Գոգենը կնոջը: <Շառլ Լավալի դիմանկարով նատյուրմորտը> (1886թ.)  լրիվ անջատում է Գոգենի նախկին նմանակող կիսաաշակերտական վարքը: Կոմպոզիցիոն դասակարգման մեջ նկատվում է Դեգայից ազդեցությունը (<Քրիզանտեմով տիկինը>) կամ Սեզանից` մրգերի պատկերներում: Բայց դժվար է գտնել Պիսսարոյից որևէ ազդեցություն: Սփռոցին դրված պտուղներից արդեն զգացվում է ապագա Գոգենը իր ընդհանրացված, ժլատ կատարողականով, իրեն հատուկ պարզության ու ոչ արհեստականության զգացումով:

1886թ-ին վերադառնալով Փարիզ` Գոգենը վերցնում է տղային գիշերօթիկից, սակայն հավանաբար Բրետանում ձեռք բերած ռեմատիզմը նրա ստիպում պարկել հիվանդանոց, որի վրա ծախսվում են վերջին միջոցները:

1887թ. ընկերոջը` նկարիչ Շառլ Լավալին համոզում է և միասին մեկնում են Պանամական պարանոց, որից հետո պլանավորում էին տեղափոխվել Մարտինիկայի կղզի: Գոգենը Պանամայի ջրանցքը փորող ընկերությունում բանվորի աշխատանք է գտնում: Վաստակած գումարը բավականացնում է կղզի տեղափոխվելու համար:

Գոգենը հիացած է… Հեքիաթային բնություն, գունեղ հագուստներով կանայք, նրանց արևահարված մաշկը… Բոլորովին ուրիշ աշխարհ, վառ գույներ: Տրոպիկական արևը այլ կերպ է լուսավորում իրերը, որոնց ստվերները չեն լղոզված չեն, հակառակը` որոշակի ձև ունեն: Այս շրջանի  ամենավառ աշխատանքներն են <Ագարակը Մարտինիկայում> (1887 թ.)  и цинкография <Мартиникская пастораль> (1889թ.):  <Ես երբեք այսքան հստակ ու այսպիսի երևակայությամբ չեմ նկարել>, -գրում է Գոգենը: 1888թ. Մարտինիկայում ծնված գործերին դրական է արձագանքում Ֆենեոնը: <Նրա նեգրուհիները,-գրում է Վան Գոգը,- մեծ պոեզիայով են արված, ու նրա ձեռքվ արված ամեն ինչ փափուկ, պաթեթիկ, զարմանահրաշ գիծ ունի, դա դեռ չեն հասկանում…>

1887թ-ին նոյեմբերին Գոգենը նորից Փարիզում է` անօթևան, հիվանդ, տեղավորվում է Շուֆենեկերի մոտ: Այնուհետ վաճառված նկարների գումարով տեղափոխում Առլ` Պոնտ Ավեն (1888 թ.): Այստեղ հանդիպում է ծանոթի, սակայն բնավ ոչ հաճելի մթնոլորտում. նրանք հակառակ ճամբարներում էին` <իմպրեսիոնիստներ> և ավանդական ակադեմիական ուղղության ներկայացուցիչներ: Այս երկու խմբավորումների միջև բախումները չէին խանգարում Գոգենի աշխատանքին, այլ հակառակը` թուլյ տալիս պարզ տեսնել թե իր մեջ հենց որ գծերն են հակառակորդների մեջ բուռն ընդդիմություն արթնացնում: Նկարչի նպատակն էր փոխանցել այն ձևերն ու սիմվոլները, որոնք հանդիսատեսին թույլ կտային զգալ տեսանելի պատկերի ներքին իմաստը:

1888թ. սեպտեմբերի 16-ին տեղի կրոնական տոնից հետո Բեռնարը նկարել էր բրետոնացի կանանց տոնական հագուստով, Գոգենը այս նկարից ոգեշնչված ստեղծեց <Տեսիլք քարոզից հետո կամ Հակոբի պայքարըհրեշտակի հետ>, ուր համակցված են իրականը և երևակայականը: Նկարը զարմացնում է իր առանձնահատկությամբ: Կարծես ավանդական թեման կրոնն է, առաջին պլանում են պատկերված գյուղի քարոզչին լսող ազգային հագուստներով բրետոնուհիները հետևում են Հակոբի ու հրեշտակի կռվին: Առջևի խմբի սառը գույները կտրուկ հակադրության մեջ են ընդհանուր վառող կարմրի ֆոնին: Գույների ու ձևի այս լուծումը  Գոգենը անվանում է սինթեզիզմ:

Այդուհանդերձ նրա աշխատանքները տեսնում էր միայն նկարիչների նեղ շրջանակ: Ավելի ու ավելի խորը աղքատությունը կապում է նրան Բրետանի հետ, որտեղից հեռանալ չի կարող մինչև պարտքերը չմարի: Միայն Վան Գոգի համառ համոզմունքներին տեղի տալով ընդունում է նրա հրավերն ու գնում Առլ: Բայց Վան Գոգի հետ համատեղ կյանքը բնավ երջանիկ չէր: Ստեղծագործության վերաբերյալ մշտական վեճերը և 2 նկարիչների համատեղ աշխատանքը այնուամենայնիվ տվեց իր պտուղները` միաժամանակ 2-ի ստեղծած բնապատկերների շարք: Նկարեց <Առլյան սրճարանը>, <Առլի ծեր կույսերը>…

.<… Քաղաքակրթությունը հետզհետե հեռանում է ինձնից: Ես սկսում եմ պարզ մտածել, քիչ ատելություն եմ տածում հարազատներիս նկատմամբ, ավելին` ես սկսում եմ սիրել նրանց…>:

Այստեղ եղած ժամանակահատվածը ամենապտղաբերն էր Գոգենի արվեստում:

Նա ստեղծում է նկարներ ու քանդակներ, գրում <Նոա-Նոա> վերնագրով ինքնակենսագրականը, փնտրում նորանոր հնարքներ` Պոլինեզիայի կոլորիտը փոխանցելու համար: Վառ ու մաքուր գույների կիրառումը արևի լուսավորության տպավորություն է թողնում նույնիսկ այնտեղ ուր երկինքը բացակայում է: Կիսամերկ ոսկեգույն մաշկով մաորիները պատկերված են բնական հանգիստ կեցվածքով (<Երկու թաիթյան կանայք>, 1892թ., <Իսկ դու չէ՞ս խանդում>, 1892թ., <Կինը` պտուղը ձեռքին> կամ <Ո՞ւր ես գնում>, 1893թ.,): Պարզեցումն ու ոճավորումը առաջացնում են կամայական դեկորատիվ մոտիվներ (<Հրաշալի աղբյուր (Քաղցր երազներ)> 1894թ.,):

 Բնության հետ աշխատելով Գոգենը փորձում է գտնել այն ինչ հատուկ է իր համար նոր աշխարհին:

Միամիտ արվեստի ձգտումը` դեպի պարզություն, վառ ու գույնզգույն երանգների հակադրություն, հիմք են գտնում այստեղ` Թաիթիում: Մոնֆրեյդը գրել է. <… Ահա այն լեգենդար նկարիչը, որ Օկեանիայից ուղարկում է կորած աշխարհի մասին իր անկրկնելի ու ապշեցնող ստեղծագործությունները… Դուք արդեն մտել եք արվեստի պատմության մեջ…>:

1903թ. մայիսի 8-ին` ֆիզիկական ու հոգեկան տանջալի մի քանի օրերից հետո, մահացավ Գոգենը: Նկարչի տուն եկած բնիկները նրա մարմնի մոտ ասել են. <Գոգենը մահացավ, մենք կորած ենք>:

Գոգենի բոլոր ստեղծագործությունների տարբերակիչ գիծը նրա ձգտումն էր` դուրս գալ աշխարհընկալման սահմաններից, որի հիմքում ձևավորվեց եվրոպական արվեստը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3088 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Իմպրեսիոնիզմ