Թեյը պատկանում է թեյազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղին: Վայրի վիճակում աճում է Հարավարևելյան Ասիայում: Մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում:
Թեյը ջերմասեր և խոնավասեր բույս է: Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն: Փոշոտումը կատարվում է խաչաձև: Բազմանում է սերմերով, կտրոններով և բողբոջներով (աչքերով): Պտուղը տուփիկ է:
Հայտնի են թեյի չինական և հնդկական տեսակները: Չինական թեյը (չինական և ճապոնական տարատեսակները) մինչև 3մ բարձրության թուփ է, իսկ հնդկականը (նաև Շրի Լանկայում աճող տարատեսակը) 10–15 մ բարձրության ծառ է: Մինչև տեսակավորումը թեյի յուրաքանչյուր տերև ենթարկվում է մի շարք գործողությունների. այն թառամեցնում են, ոլորում, չորացնում, ապա տեսակավորում. թեյը լինում է սև ու կանաչ, սորուն և ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած:
Պարունակում է արժեքավոր նյութեր՝ կոֆեին, տանին, եթերայուղեր և վիտամիններ: Կոֆեինն առաջացնում է առույգության զգացում, տանինը ըմպելիքին տալիս է տտիպ համ, եթերայուղերը՝ հաճելի բույր:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 635 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: