Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն (1840 Նոյեմբերի 12, Փարիզ-1917 Նոյեմբերի 17 Մոյդոն) Ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ։ 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ականավոր քանդակագործ։ Ձևավորման տարիները Ռոդենը ծնվել է 1840թ. Փարիզում, աշխատավորի ընտանիքում: Նա Մարի Չեֆերի և ոստիանական ծառայող Ժան Բատիստ Ռոդենի երկրորդ զավակն էր: Օգյուստ Ռոդենը հիմնականում ինքնուսույց էր, [1] և սկսել է նկարել տաս տարեկանում: 14-17 տարեկան հասակում, Ռոդենն այցելում է Petite École, դպրոց՝ մասնագիտացված արվեստում և մաթեմատիկայում, որտեղ և […]

Անգլիացի քանդակագործ և նկարիչ Հենրի Մուրն իր ստեղծագործությամբ քանդակագործությունը հարստացրել է ձևաստեղծման նոր գեղարվեստական մեթոդներով: Հենրի Մուրը 1919–21 թթ-ին սովորել է Լիդսի գեղարվեստական, 1921–25 թթ-ին՝ Լոնդոնի արվեստի թագավորական (այստեղ դասավանդել է մինչև 1933 թ.) քոլեջներում: Հետագայում դասավանդել է նաև Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում: Հետաքրքրվել է Հին Հունաստանի, նաև էտրուսկների և մայաների քանդակագործությամբ, ուսումնասիրել Բրիտանական թանգարանի ազգագրական հավաքածուն, այցելել Իտալիա: Նյութի գաղափարին հավատարիմ (ստեղծել է «նյութերի ճշմարտության» ուղղությունը)՝ 1920-ական թվականներից […]

Աշխարհի լավագույն խոհարարներից մեկը՝ Vipula Athukorale-ն ստեղծում է քանդակներ սովորական կարագից, ընդ որում օգտագործում է սերուցքի բարձր պարունակությամբ կարագ: Այս աշխատանքները հնարավոր է պահել միայն որոշակի ջերմաստիճանում:                

Ճապոնացի նկարիչ և քանդակագործ Յասուհիրո Սակուրաիի (Yasuhiro Sakurai) նոճենու փայտից պատրաստված քանդակները  հիշեցնում են <<Զանգ>> սարսափ ֆիլմը:  

Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը` Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալերեն` Donato di Niccolò di Betto Bardi, ծնվ. 1386, դեկտեմբերի 13, Ֆլորենցիա, Իտալիա, մահ. 1466 Ֆլորենցիա) —իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 նրա կերտած <Դավիթ> բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։ Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 նա զարգացրել և մշակել է <գեղանկարչական> հարթաքանդակի տիպ (գծային […]