Պոլ Էլյուարը, որի իսկական անունը Էժեն Էմիլ Պոլ Գրինդել է, ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 14-ին Սեն-Դընիում: Մահացել է Փարիզում 1952 թվականի նոյեմբերի 18-ին: 1942 թվականից եղել է կոմկուսի անդամ: 1919-1922 թվականներին հարել է դադաիզմին, 1924-1939 թվականներին` սյուռեալիզմին, սակայն ամբողջությամբ չի ընդունել նրանց պլատ‎ֆորմը: Հատկանշական են Պարտք և անձկություն /1917/, Սերը Պոեզիան /1929/, Կյանքն անմիջական /1932/, Բաց գիրք/1-2, 1940-1942/ ժողովածուները: Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր /հետմահու 1953/:  Դադաիզմը փոխաբերական իմաստով նշանակում […]

Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն […]

Սա մտածում է, որ ինքը` դանակ, Աշխարհն էլ շատ է նման դմակի, Բայց տանը, տեսե՛ք, ի՜նչ ձև է տալիս Անստորագիր մի նոր նամակի. <Այսինչ-այնինչը դմակ է ուտում Եվ թշնամաբար չի էլ նկատում, Որ այդ դմակը դիպել է մի օր Մաքու անմաքուր կեղտոտ քամակին… ***** Նրա ձեռքը բան չի ընկնում – Եվ… չհավան է: Սրա գլխում բան չի մնում – Ամբարտավան է: Տանտիրուհին անշնորհք է – Միսն է այրել թեժ կրակին, […]

Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում… Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում… Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի… Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում… Դո՛ւ՝ […]

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է:  Նա մեծապես նպաստել է  աշխարհաբար լեզվի ամրապնդմանն ու  աշխարհիկ գրականության ստեղծմանը: Ռափայել Պատկանյանն սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Նրա պապը՝ Սերովբե Պատկանյանը, նույնպես հայտնի մանկավարժ և բանաստեղծ է, իսկ հորեղբորորդին՝ Քերովբե Պատկանյանը` ճանաչված հայագետ: 1843-49 թթ-ին Պատկանյանը սովորել է Լազարյան ճեմարանում: 1850 թ-ին մեկնել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան դպրոցում, օգնել է հորը՝ հրատարակելու արևելահայ առաջին պարբերականը՝ […]

Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն  սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ: Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի <Խորհրդային գրող> թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի <Կոմունիստ> (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է […]