1887 ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ Արի՜, գութան, վարի՜, գութան, Օրն եկել է, ճաշ դառել, Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան, Օրհնյալ է աստված, հորովե՛լ: Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ, Քաշի՜ , քաշենք, վար անենք. Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ, Մեր սև օրին ճար անենք: Պարտքատերը գանգատ գընաց, Քյոխվեն կըգա, կըծեծի, Տերտերն օրհնեց, անվարձ մընաց, Կըբարկանա, կանիծի: Էն օրն եկան թովջի արին, Հարկ են ուզում տերության. Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին… Վարի՜, վարի՜, իմ գութան: Ձեռըս […]

Categories: Պոեզիա

ՆԱԽԵՐԳԱՆՔ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին՝ թըռչելով՝ Փերիները սարի գըլխին Հավաքվեցին գիշերով: — Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ, Եկե՛ք, ջահել սիրահարի Սերը ողբանք վաղամեռ: Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ: Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել՝ Բարի ժըպտան իր սերին… Ափսո՛ս, Անո՛ւշ, սարի ծաղիկ, Ափսո՛ս իգիթ քու յարին. Ափսո՛ս […]

Categories: Պոեզիա

ՄԱՐՈՆ I Մեր գյուղն էն է, որ հըպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին՝ Ձեռը տըված ճակատին՝ Միտք է անում տըխրադեմ. Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ… Պաս չենք էնտեղ մենք ուտում, Ու ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր. Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վընաս Գալիս են մեզ անպակաս: Ահա պատմեմ ձեզ մի դեպք, Մի պատմություն, որ երբեք Հիշատակով տըխրալի Սըրտիս հանգիստ չի տալի: II Մեր գյուղից վեր […]

Categories: Պոեզիա

 ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ I ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գըլխին գըդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի Ճանկել էր մի գառան մորթի: Եկավ մի օր, ձմեռվան մըտին, Կատվի կուշտը տարավ մորթին: — Բար աջողում, ուստա Փիսո, Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո, Ա՜ռ էս մորթին ու ինձ համար Մի գդակ կարի գըլխիս համար: Վարձիդ համար միամիտ մընա՜, Համա-համա շատ չուշանա: ―Աչքիս վըրա, քեռի Քուչի. Մի գըդակ ա, հո մի քարք […]

Categories: Պոեզիա

Լուսնի աղոտ արտացոլում, աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ, Դեմքիդ ժպիտը հուսահատ, հուսահատ վերջ, հուսահատ վերջ, Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում, Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում, Ու իմ սերը պոկված ճյուղի, պոկված ճյուղի ճյուղի նման Օրորվում է աշնան քամուց, աշնան քամուց, աշնան քամուց: Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի, Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի, Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի: Ախ […]

Categories: Պոեզիա

ՀԱՅ ԱՂՋԻԿ Դու տեսե՞լ ես երկնքումը: Պայծառ լուսին ծագելիս, Կամ թե կանաչ տերևի մեջ Կարմիր ծիրան փայլելիս: Դու տեսե՞լ ես ծաղկոցումը Կարմիր վարդը փըթըթած, Շուշան, մեխակ ու նունուֆար Չորս բոլորքը պար բռնած: Բայց լուսինը խիստ խավար է, Հայ աղջըկա առաջին, Ծիրան, մեխակ ու նունուֆար Չարժե նորա մեկ պաչին: Երկու թըշին վարդ են նստել, Ճերմակ ճակտին` մեկ շուշան. Ժպիտը բերնից ցած չի գալիս — Անմեղության է նշան: Տե՛ս, նա առավ կարմըրելով […]

Categories: Պոեզիա