Երգի հեղինակներն են Ռուբեն Հախվերդյանն ու Հարութ Փամբուկչյանը: Պարը՝ Կարին համույթ: Այս ռիթմիկ և ոգեշնչող երգը կարող է դառնալ պատմական դուետ՝ քանի որ այս երգով կատարողները սատա են կանգնել Րաֆֆի Հովհաննիսյանին Նոր Հայաստանի կառուցման առաքելության գործում: Ի դեպ երգն արդեն դարձել է Համահայկական շարժման հիմն ու արժանացել ժողովրդի բարձր գնահատականին:  

Հայ աղջիկները դարեր ի վեր եղել են մաքրության, խոնարհության, անկեղծության, ընտանիքի հիմքի խորհրդանիշը: Նրանց աչքերում միշտ փայլել է անարատ հոգու լույսը: Եվ այս ամենը թող հավերժ մնա, երբեք չստորանա ու չտապալվի: Փառք ու պատիվ մեր մայրերին եւ քույրերին:  

Categories: Երգեր

Դու ինձ համար սիրո աղբյուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ: Դու ինձ համար երազ մաքուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ: Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ. Որպես կյանքիս չքնաղ երազ: Արեգակին պետք է հեռվից նայել, Կայրի, եթե շատ մոտենաս: Կյանքում դու միշտ ուրախ մնա, Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ, Ամբողջ մի կյանք սիրով կտամ, Ես քեզ համար գուցե ոչինչ: Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ. Որպես կյանքիս չքնաղ երազ: […]

Categories: Երգեր

Դու կարծում ես այդ անձրևն է Արտասվում պատուհանիդ, Այդ ափսոսանքի խոսքերն են Գլորվում հատիկ–հատիկ, Գլորվում են ու հոսում են, Ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ լսվում են Իմ երգի մեջ ուշացած: Ու՞մ է պետք խոստովանանքդ, Ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր Ու գաղտնիք էր չբացված, Դա գուցե աշնան կատակն էր, Տերևներն էին դեղնած, Ծառուղում լուռ արտասվում էր Մի աղջիկ՝ մենակ կանգնած Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, […]

Categories: Երգեր

ԱՄԵՆԸ ՁԵԶ… Մեծածավալ և հիասքանչ տաճարների Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը՝ Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի, Ադամանդե շարքով հյուսված խաչերը: Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր, Եվ տոնական կախարդական զանգերը: Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք Դժոխքներով անցած <Հայր մեր>-ը: Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս, Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը: Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը: Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ […]

Categories: Երգեր

Մեր սիրո աշունը Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից, Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ, Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած: Ում է պետք խոստովանանքդ ափսոսանքդ ուշացած: Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք դեռ չբացված, Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած, Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ […]

Categories: Երգեր