Գեղեցիկ ծաղկեփունջը հիանալի նվեր է ցանկացած կնոջ համար, ուստի կնոջ նկատմամբ ծաղիկների միջոցով վերաբերմունք արտահայտելուց առաջ տղամարդը նախ և առաջ պետք է սովորի ծաղիկների նշանակությունները: Ամենահանրաճանաչ ծաղիկը` վարդ որպես կանոն այն նվիրում են կանանց: Հաճախ ծաղկեփունջը ընտրում են ըստ անձի տարիքի: Մինչև 14 տարեկան աղջիկներին նվիրում են սպիտակ վարդեր. 14-18 տարեկան աղջիկներին նվիրում են վարդագույն վարդեր. 18-25 տարեկան աղջիկներին նվիրում են ալ կարմիր վարդեր. 25-35 տարեկան աղջիկներին նվիրում են կարմիր վարդեր. 35 […]

Սիրելի հայրենակիցներ ՙՙՔեզ Համար՚՚-ի անձնակազմը շնորհավորում է Ձեր բոլորի Ամանոր և Սուրբ Ծնունդ: Հուսով ենք` 2016 թվականը արդյունավետ ու հետաքրքիր տարի էր Ձեզ համար: Մաղթում ենք Ձեզ բազում նվաճումներ և ձեռքբերումներ նոր՝ 2017 տարում: Թող որ 2017 թվականը մեր ազգի համար լինի զգաստանալու, ինքնամաքրվելու և մեր ակունքներին վերադառնալու ժամանակաշրջան: Շնորհակալություն որ հետևում եք մեզ.    

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:  Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միևնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի […]

Այսօր ողջ աշխարհը նշում է հայրենական մեծ պատերազմի հաղթանակը: Մեր՝ հայերիս համար, կրկնակի տոն է: Մենք նշում ենք նաեւ Շուշշիի ազատագրման օրը: Որ, օրին մեր պապերը շատ երկար են սպասել: Քանի դեռ մեն հիշում ենք եւ փոխանցում ենք մեր սերնդին հաղթանակի հիշատակը՝ նման բան չի կրկնվի: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր-բոլորին, թող խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում, իսկ մեր փոքրիկների համար պատերազմը լինի միայն ու միայն ակտիվ խաղ:  

<<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>> առաքելաբարբառ ավետիսով շնորհավորում եմ Ձեզ հանուր մարդկության փրկիչ Հիսուս Քրիստոսի Հաղթանակող Հրաշափառ Հարության ուրախառիթ տոնի կապակցությամբ և ամենաջերմ զգացումներով մաղթում ուժ, եռանդ, երջանիկ ու նորոգ հաջողություններ: Թող Հիսուս Աստվածորդին իր Սուրբ Հարությամբ երկնառաք շնորհներով լցնի ընտանեկան Ձեր ազնիվ հարկը: Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս… Երկինքը լուսավոր է,ցնծում է երկինքը. Թող ուրախությունը մեզ չլքի, Մենք ուրախ ավետում ենք… Հիսուս Հարյավ ի Մեռելոց – […]

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում: Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։ Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ […]