Րաֆֆի Թոքաթլյանը ծնվել է 1957 թվականին Բեյրութում արվեստագետների ընտանիքում։ Պապը՝ Աբրահամ Թոքաթլյանը, փրկվելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, հաստատվել է Լիբանանում։ Րաֆֆին հաճախ է հիշում, թե ինչպես պապը, հայրը և ինքն աշխատում էին արվեստանոցում կողք-կողքի։ 1981 թվականին ավարտում է Բեյրութի համալսարանը և մեկնում Փարիզ, որտեղ երկու տարի սովորում է Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Այստեղ նա մասնագիտանում է քանդակի և դիզայնի բնագավառներում։ Ապագա քանդակագործի համար պապի` 1915-ի Ցեղասպանության մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլեանի եւ հոր` Պօղոս […]

ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը: Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907-13 թթ-ին կառուցված շենքերից […]