Արթուր Աղասու Հովհաննիսյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 8-ին՝ Երևանում: 1999-2001 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում: 2007 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը: 2010 թվականին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրան, ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2007 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2010 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի դոցենտի գիտական կոչում: 2011 թվականից ստեղծագործությունները ներկայացվում են «Արամե» պատկերասրահում: Արթուր Հովհաննիսյանի […]

Արշակ Սարգսյանը ծնվել է Գյումրիում 1981 թվականին։ 1988 երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև 2001-2002 թթ.՝ Կիպրոսի գեղարվեստի քոլեջում։ Արշակ Սարգսյանն իր աշխատանքներում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին։ Բազմատեսակ մարդկանցից բացի, Արշակի աշխատանքներում կան նաեւ բազմաթիվ կենդանիներ, այդ թվում` աքլորներ, խոզեր, ձկներ: Ստեղծում է գծանկարները, քանդակներ, ձևավորում հագուստներ։ Իմ աշխատանքներում մարդն ամենուր է։ Ես ինձ համարում եմ ֆիգուրատիվ նկարիչ, […]

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Հարությունի Աբովյանը ծնվել է 1948 թվականի հունիսի 26-ին՝ Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1978 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։1991 թվականիից Հայաստանի վաստակավոր նկարիչ։ 1997 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 2003 թվականին՝ Մոսկվա։ Աբովյանի արվեստին բնորոշ են համարձակ շեշտադրումները, կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը։ Նրա աշխատանքներին ծանոթ են մի շարք աշխարհահռչակ արվեստի քննադատներ եւ արվեստագետներ: […]

Կարեն Գուրգենի Աղամյանը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 28-ի՝ Երևանում։ 1964 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և նույն թվականից սկսել դասավանդել այդ բուհում։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1981-1983 թթ.` Հայաստանի արվեստի հիմնադրամի գլխավոր նկարիչ։ 1983 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի և ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմներով։ 1974 թվականից` ԽՍՀՄ դիզայներների միության անդամ։ 1988-1993 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետի […]

Գայանե Լևոնի Խաչատրյանը ծնվել է 1942 թվականին Վրաստանում և իր ողջ կյանքը  ապրել և ստեղծագործել է այնտեղ: 1949-1955 թվականներին սովորել է Թբիլիսիի N 14 միջնակարգ օրիորդաց դպրոցում։ 1955-1959 թվականներին ուսումը շարունակել է N 101 միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար ընդունվել է Թբիլիսիի Յա. Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստի դպրոց։ 1959-1960 թվականներին սովորել է աշխատավոր երիտասարդության հանրապետական հեռակա միջնակարգ դպրոցում (Թբիլիսի)։ Ստեղծագործել է հիմնականում կոմպոզիցիայի բնագավառում։ Գ. Խաչատուրյանը 1963 թ. ծանոթացել է Ա. Բաժբեուկ-Մելիքյանի […]

Մարտին Պետրոսյանը ծնվել է 1933 թվականին՝ Ծաղկաշեն գյուղում (Հայաստան)։ 1936 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել։ Այնուհետեւ վերադարձել է Երևան եւ 1953-1958 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Թերլեմեզյանն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան եւ 1958-1961 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում որպես ազատ ունկնդիր։ 1973 թվականից դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1976 թվականին նրան շնորհել են Հայաստանի վաստակավոր նկարիչի կոչում։ Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, […]