Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր IX դ. սկսած: Խաչքարերի քանդակազարդման արվեստը կատարելության հասավ XII-XIV դդ., երբ ստեղծվեցին խաչքարային արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներ: Խաչքարը քարե սալ է, որի կենտրոնում պատկերվում է խաչը: Երբեմն էլ խաչի վրա քանդակվում է Քրիստոսի պատկերը: Խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները հաղորդում են քարագործ վարպետի անունը և հուշարձանը կանգնեցնելու ժամանակը: Խաչքարերը հիմնականում կանգնեցվել են որևէ պատմական […]

XVII դարի ֆրանսիական արվեստում առավել լիակատար ձևերով արտացոլվեցին մարդու և հասարակության մեջ նրա տեղի մասին պատկերացումները, որոնք Եվրոպայում ծնունդ էին առել կենտրոնացված միապետությունների ձևավորման ժամանակներում: XVII դարի ֆրանսիական մշակույթը ձևավորվում էր միահեծանության հաստատման պայմաններում: Սակայն նրա բազմազանությունն ու հակասականությունը որոշեցին ազգային միավորման համար սկսվող լայն շարժումը: Նրանում բուռն արձագանք գտան սոցիալական սուր բախումները, որոնք ուղեկցվում էին նոր հասարակության ծննդով: XVII դարի ֆրանսիական արվեստի զարգացումն անցել է երկու փուլ, որոնք համընկնում […]

Իսպանիայում արվեստի վերելքը սկզբնավորվեց ավելի ուշ և համընկավ երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի թուլացման, միահեծանության ռեակցիոն ձևի հաստատման հետ: իսպանիայի կյանքում մեծ դեր կատարող կաթոլիկական եկեղեցին ուժեղ ազդեցություն ուներ կերպավորող արվեստի, նրա թեմատիկայի վրա: իսպանական նկարիչները պատկերում էին ազգային բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են սեփական արժանապատվությունը, հպարտության գիտակցումը, անձնական ծառայությունների հետ կապված պատվի զգացումը: XV դարի վերջին-XVI դարասկզբին Վալենսիա, Սևիլիա, Տոլեդո քաղաքները դարձան նոր, վերածննդյան մշակույթի կենտրոններ, որոնց ազատասիրական իդեալները […]

Բուրժուական հեղափոխության հաղթանակով Հյուսիսային Նիդերլանդներում ստեղծվեց ինքնուրույն պետություն` Հոլանդիան: Ազգային-ազատագրական շարժման լայն թափը, ժողովրդի ինքնագիտակցության աճը, օտարերկրյա լծից ազատագրման բերկրանքը միավորել էին բնակչության ամենատարբեր խավերին: Երկրում ստեղծվել էին գիտության ու արվեստի զարգացման պայմաններ: Հոլանդական արվեստի զարգացման տարբերիչ հատկանիշը նրա բոլոր տեսակների մեջ գեղանկարչության նշանակալի գերակշռությունն է: Նկարներով զարդարվում էին հասարակության ոչ միայն կառավարող վերնախավի ներկայացուցիչների, այլև ոչ հարուստ բյուրգերների, արհեստավորների, գյուղացիների տները: Գեղանկարչության բուռն զարգացումը բացատրվում էր ոչ միայն այն […]

     Նիդերլանդական արվեստի համար 16-րդ  դարը համարվում էր անցողիկ դարաշրջան:Վառ ռեալիստական և ազգային ձևերից հետո,որոնցում արտահայտվել է այնպիսի վարպետների ստեղծագործական կյանքը,ինչպիսիք են՝Լուկա Լեյդենսկին,Պիտեր Բրեյգել Ստարշին,որոնք անվանվել էին «գեղջկական»,գալիս է Իտալական արվեստին խոնարհվելու շրջանը:Սա միջնադարյան եկեղեցական ոճի վերջնական հաղթահարման ժամանակաշրջանն է,նոր  գեղանկարչական ժանրերի հաստատման ժամանակը՝ պատմական,այլաբանական,դիցաբանական, կենցաղի,բնապատկերի պատկերման և այլն: 16-րդ դարի երկրորդ  կեսերին  Իտալիայում իշխող սառը վիրտոուոզությունը՝ այսպես  կոչված «մանյերիստական» ուղղությանը պատկանող,մեծ ազդեցություն է թողնում Ֆլանդրիայի արվեստի վրա:Դրա հետ մեկտեղ […]

Միջնադարյան արվեստի կարևորագույն կենտրոններից մեկը Բյուզանդիան էր` մի պետություն, որը կազմավորվեց 395թ. Արևելյան Հռոմեական կայսրության հիման վրա և գոյատևեց մինչև 1453թ: Բյուզանդիան միջազգային ասպարեզում իր հեղինակությունը պահում էր ոչ միայն հզոր բանակի, այլև ճկուն դիվանագիտութամբ: Միջնադարի արևածագին Բյուզանդիան միակ պետությունն էր, որտեղ դեռ պահպանվում էին հելլենիստական մշակույթի ավանդույթները: Բայց միաժամանակ պետք է նշել նաև, որ բյուզանդական մշակույթը շատ էր հեռացել հունական դասական արվեստի ակունքներից: Բյուզանդական մշակույթը եգիպտական, սիրիական, իրանական մշակույթների […]