Տիտանիկը իր ժամանակի ամենախոշոր նավն էր: Նրա վրա էին հավաքվել մեծահարուստ ազնվականներ ամբողջ աշխարհից: Նրա շքեղությունը, մեծությունը, հրաշք գեղեցկությունը համընդհանուր հիացմունքի էր արժանացել: Տիտանիկի վրա հայտնվելը դարձել էր հպարտության առարկա: Ոչ ոք չէր մտածում, որ նման հրաշքը հենց իր առաջին ճամփորդությունը կավարտի մեծ ողբերգությամբ: Այս ֆիլմը փորձում է բացահայտել XX դարի ամենամեծ վթարի պատճառները, որը տեղի է ունեցել 1912թ. ապրիլի 14 լույս 15-ի գիշերը: Հատվածներ Տիտանիկ ֆիլմից:  

Մեր մոլորակում յուրաքանչյուր ոք ապրում է իր կյանքով, աշխատում, սովորում… Տեսնում է բազմաթիվ երեւույթներ, առարկաներ, սարքավորումներ, որոնցից որոշները ծանոթ են, որոշները՝ ոչ: Սակայն, դրանք բոլորը՝ թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ, նախորդ տեսածների հիման վրա ենթադրում են, որ մարդկային հանճար ձեռքի արարք են: Սակայն, երբեմն կան նաեւ այնպիսի առարկաներ, որոնք տեսանելի են, բայց երկրային առարկաներով բացատրելի չեն: Խոսքը վերաբերում է չճանաչված թռչող օբյեկտներին, այսուհետ՝ ՉԹՕ: ՉԹՕ-ն թռչող օբյեկտ է, ինչպիսին օրինակ՝ ինքնաթիռը, որը շարժվում է […]

Երբեմն կատարվում են այնպիսի երեւույթներ, որոնք դուրս են տրամաբանական բացատրության սահմաններից: Գիտնականները բացատրում են այն որպես էներգիայի ազդեցություն, որով լեցուն է ամեն ինչ. չկա էներգիա, չկա կյանք, հավատացյալները՝ որպես բարու կամ չարի գործունեություն, իսկ աթեիստները, իհարկե, հերքում են նման երևույթների գոյությունը կամ համարում հերթական խաբկանք: Եւ այսպես ամեն մի կողմը իր բացատրություններով եւ մերժումներով հանդերձ՝ ականատես են դառնում այդ երեւույթների կրկին եւ կրկին ի հայտ գալուն: Բնությունը որոշ մադկանց ստեղծել […]

Յուրահատուկ ֆիլմ: Մեծ Գաղտնիք, որը թաքցրել են դարեր շարունակ, վերջապես բացահայտվեց: Դուք երբեւէ մտածել, թե ինչու որոշ մարդիկ հարուստներ են, իսկ մյուսները աղքատներ: Ինչու են ոմանք առողջ, մյուսները հիվանդ: Ինչու են ոմանք երջանիկ մյուսները ոչ: Այս ֆիլմը պատասխանում է այս եւ բազմաթիվ այլ հարցերի, որոնք շատերը տալիս են իրենք իրենց: Դիտեք այս ֆիլմը եւ հաստատ չեք զղջա: Ռեժիսոր: Դրյու Հերիոտ Ֆիլմի անվանումը: Գաղտնիքը (անգլ. The Secret) Ստեղծման տարեթիվ: 2006թ.  

Այս ֆիլմը, ոգեշնչեց միլիոնավոր մարդկանց երեւակայությունը ամբողջ աշխարհում: Այն կպատասխանի այն հարցերին, թե ինչ է նշանակում ապրել, ով է Արարիչը և շատ հաճախակի տրվող այլ հարցերի: