Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն […]

Սա մտածում է, որ ինքը` դանակ, Աշխարհն էլ շատ է նման դմակի, Բայց տանը, տեսե՛ք, ի՜նչ ձև է տալիս Անստորագիր մի նոր նամակի. <Այսինչ-այնինչը դմակ է ուտում Եվ թշնամաբար չի էլ նկատում, Որ այդ դմակը դիպել է մի օր Մաքու անմաքուր կեղտոտ քամակին… ***** Նրա ձեռքը բան չի ընկնում – Եվ… չհավան է: Սրա գլխում բան չի մնում – Ամբարտավան է: Տանտիրուհին անշնորհք է – Միսն է այրել թեժ կրակին, […]

Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում… Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում… Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի… Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում… Դո՛ւ՝ […]

Պարույր Սևակի գրական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նրա գրականագիտական ուսումնասիրությունները, հրապարակախոսական ելույթներն ու հոդվածները: Այդ էջերում է, որ բանաստեղծը մատուցել է պոեզիայի արդիական պահանջների ու խնդիրների մասին իր մտքերն ու դատողությունները` սահմանելով այն հավատամք-բանաձևը, որն ուղենիշ պիտի դառնար նաև 1970-80- ականների գրական սերնդի համար: Չմերժելով դասական ավանդները և դրանց ժառանգման անհրաժեշտությունը` գրողը միևնույն ժամանակ կարևորում էր նոր ձևերի, արտահայտչամիջոցների և լեզվամտածողության դավանումը, ինչը պիտի հանգեցներ պոեզիայում որակական աստիճանի փոփոխմանը` […]