1. 1981թ.-ից համբույրի բնույթով զբաղվում է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կոմիտեն: 2. Ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտայից նույնիսկ համբույրի ռեկորդ է գրանցել: 8 ժամվա ընթացքում նա համբուրել է 8001 մարդու: 3. Կինոյում առաջին համբույրն արձանագրվել է 1886 թվականին հենց Թոմաս Էդիսոնի <Համբույր> ֆիլմում: 4. Մարդու շուրթերը հարյուրավոր անգամ զգայուն են մատների ծայրերից: Իսկական համբույրը պուլսը րոպեում հասցնում է 100 և ավելի զարկերի: 5. Անմեղ համբույրն այրում է 5 կալորիա: Մեծացնելով համբույրի […]

Կենդանական աշխարհում մարդու համբույրին բոլորից շատ նման է շիմպանզեի համբույրը: Շուրթեր համբուրում են շները, ձիերը և այլն: Հին Եգիպտոսում ոչինչ չգիտեին համբույրի մասին: Էսկիմոսները և պոլինեզիացիները չեն համբուրում շուրթերը, փոխարենը, հաճույքով միմյանց են քսում քթերը: Համբույրի գործընթացի գիտական անվանումն է ֆիլեմատոլոգիա:

Համբույրի տևողության համաշխարհային ռեկորդը պատկանում է Չիկագոյից մի զույգի. 17 օր, 10 ժամ, 30 րոպե: ՙՀամբույրի փառատոնի՚ հաղթող այդ զույգը ժամում մեկ անգամ 5 րոպեանոց դադար էր տալիս: Օրվա մեջ երկու ժամ տրված էր հանգստի ու սնվելու համար: Ջրի տակ համբույրի ռեկորդը գրանցել է Տոկիոյից զույգը. 2 րոպե, 18 վայրկյան: Անգլիական Նյուքասլ քաղաքացի մի ռեկորդակիր էլ կարողացել է 8 ժամում համբուրել 4444 կնոջ: Կինեմատոգրաֆիայի ամենաերկար համբույրի տեւողությունը 185 վայրկյան է: […]

Ինչքան բնական և լավ են կարողացել արտահայտել այս նուրբ և զգացմունքային սերը, դարձնելով այն արվեստի գործեր: Նրանց դեմքի արտահայտությունը, կանգնած դիրքը արտահայտում են կիրք, ցանկություն:

Հին Բաբելոնում հրապարակային համբույրները պատժվում էին ամենայն խստությամբ: Եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը: 18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի եւ կատաղահարության վարակները, եւրոպացի բժիշկները խորհուրդ էին տալիս չհամբուրվել անծանոթների հետ. «Երբեք մի՛ համբուրեք մարդու շուրթը, եթե համոզված չեք, որ նա բացարձակ առողջ է»:

Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ […]