Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ։ Դավիթ Անհաղթ. Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները: Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի՝ բնության հետ: Օգյուստ Ռենուար. Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը, ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում է։ Ռիչարդ Ֆայնմեն. Բնության մեջ ոչինչ չի մեռնում, ոչինչ չի ծնվում, այլ ամեն […]

Բոլորին նվիրում եմ ծաղիկներ՝ ընտրեք ըստ Ձեր ճաշակի:  Կանայք նման են ծաղիկների՝ ոմանք իրենց ասոցացնում են համեստ մարգարիտկաների, տերեփուկների, ոմանք՝ վառ եւ փարթամ վարդերի, նազելի օրխիդեաների, իսկ ոմանք էլ՝ հպարտ թրաշուշանների հետ… Սակայն հիմնականում նրանք բոլորն էլ շատ փոփոխական են. այսօր սառն են եւ հուզիչ ինչպես ձնծաղիկները, իսկ հաջօրդ օրն ուրախ ու կենսախինդ ինչպես խատուտիկները, որոնք թռչում ու պտտվում են քամու հետ…. Բայի ժամանց եւ բարձր տրամադրություն Ձեզ.

Յուրօրինակ բացիկներ մարտի 8-ի կապակցության՝ Ձեզ համար-Քեզ համարից:  

Թող գարունն իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պատճառի բոլորիդ, և ժպիտը միշտ ուղեկից լինի Ձեզ… Թող գարնանային արևի շողերը Ձեր կյանքն էլ ավելի պայծառ դարձնեն, և Դուք միշտ փայլեք՝ երջանկություն պարգևելով Ձեր սիրելիներին…   Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. – Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. – Շուրջըս վառված […]

Երիտաարդ մայր Ադել Էներսենն ապրում է Հելսինկիյում: Այն ժամանակ, երբ իր փոքրիկ աղջիկը՝ Միլան քնած է, Ադելը փորձում է կռահել իր աղջնակի երազը, եւ օգտագործելով ձեռքի տակ եղած իրերը՝ վերածում դրանք իրականության: Դստեր աղջկա երազների կատարման համար նա շատ քիչ ժամանակ է ծախսում: Ադելն օգտվում է անձրեւոցից, գույնզգույն սրբիչներից, ժապավեններից…. Ի շնորհիվ մոր երեւակայության՝ երեխան կարող է զբոսնել նստած հսկայական փղի վրա, թռչել տիեզերք, դառնալ ինչ-որ հեքիաթի հերոս, եւ այլն, […]