Կամիլ Պիսսարո (камиль писсарро) ծնվել է 10 հուլիսի 1830 թվականի, ֆրանսիացի նկարիչ է, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը: Հայրը նրան սովորելու է ուղարկում Փարիզ: Ավարտելուց հետո վերադառնում է ծնողների մոտ, բայց շուտով մեկնում է Վենեսուելա, որտեղ երկու տարի նկարչությամբ զբաղվելուց հետո, 1855-ին վերադառնում է Փարիզ՝ նկարիչ դառնալու հստակ որոշմամբ: 1855-1861 թվականներին սովորում է Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Կրել է Ջ.Կոնստեբլի, Կ. Կորոյի, Ֆ. Միլլեյի ազդեցությունը։ Իր ստեղծագործություններում Պիսսարոն բացահայտում է բնության, մարդու, երևույթների […]

Էժեն Բուդեն (Эжен Буден) ծնվել է 12 հունիսի 1824 թվականին Փարիզում, իմպրեսիոնիստ: եղել է Կ. Մոնեի ուսուցիչը: Սովորել է Գավրում, այնուհետ Փարիզում` հայտնի ծովանկարիչ Էժեն Իզաբի մոտ: Կյանքի հիմնական մասն անցկացրել է Ֆրանսիայի հարավում: Եղել է Բելգիայում, Հոլանդիայում, Իտալիայում: Չնայած որ նա իրեն իմպրեսիոնիստ չէր համարում մասնակցում է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին` 1874թ.: Նրա արվեստը բարձր են գնահատւմ երբ նա ծանր հիվանդ էր, և նրան շնորհում են Պատվավոր Լեգեոնի կոչում`  1892թ.: Մահացել […]

Օսկար Կլոդ Մոնե (Оскар Клод Моне) ծնվել է 14 նոյեմբերի 1840 թվականին Փարիզում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նորմանդիա: Այստեղ Մոնեն հրապուրվել է գեղանկարչությամբ, և սկսել է ծաղրանկարներ նկարել, որոնք նկատելով նկարիչ Բուդենը, սկսել է նրան նկարչության դասեր տալ: ֆրանսիցի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից ու այդ շարժման՝ բնությունից սեփական ընկալումներն արտահայտելու փիլիսոփայության ամենահետևողական ու ամենաբեղուն գործիչներից մեկն է, որի ցայտուն օրինակներից է <<Տպավորություն, Արևածագե>> բնանկարը: Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են՝ <<Նախաճաշ բնության […]

Ժան Բատիստ Կամիլ Կարոն (Жан Батист Камиль Коро) ծնվել է հունիսի 16_ին 1796թվականին Փարիզում: Վաղ տարիքից սկսել է նկարել: Սկզբնական շրջանում նկարել է ճեպանկարներ, այնուհետ սովորել է գեղարվեստի ակդեմիայում և 1826թ. Կարոին ուղարկում են Իտալիա, որտեղ սկսում է նկարել մի շարք հիանալի բնանկարներ: Նա եղել է իմպրեսսիոնիստ` բնանկարիչ: Մահաացել է 1875թվականի փետերվարի 22_ին Փարիզում    

Գյուստավ Կայբոտ (ֆրանսերեն` Gustave Caillebotte, 1848- 1894): Ծնվել է օգոստոսի 19_ին 1949թ. Փարիզում: ֆրանսիացի ինժեներ, նավաշինության մասնագետ, նկարիչ, կոլեկցիոներ։ Մասնակցել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսներին: Գյուստավ Կայբոտի հավաքածուն, որում ընդգրկված էին ինչպես հին վարպետների, այնպես էլ իր ընկերների՝ Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի, Պիսսարոյի, Ռենուարի, Մոնեի, Սիսլեյի և այլոց ստեղծագործություններ, կտակվել է պետությանը և այսօր գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Մահացել է Փետերվարի 21_ին 1894թ.` նկարելու ժամանակ: Թաղված է Պեր-Լաշեզ պանթեոնում` Փարիզ:

Անդրե Դերենը ծնվել է հունիսի 10_ին, 1880թ. Փարիզում: Սովորել է Փարիզի Գեղարվեստի Ակադեմիայում` 1904թ_ին: Այնուհետ զբաղվել է արվեստի ուսումնասիրությամբ: Երիտասարդ նկարչին հատկապես դուր են եկել Մորիս Բլամինկայի և Անրի Մատիսսի ձևապաշտական աշխատանքները: 1905-1906 թվականներից նա սկսում է ել ֆովիստական նկարներ: Մահացել է Փարիզի արվարձաններում` 1954 թվականի սեպտեմբերի 10_ին: