Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը ուշ իմպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչներից է: Պոլ Սեզանը 1858–60 թթ-ին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, 1861– 1865 թթ-ին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան: Փարիզում 1874 թ-ին մասնակցել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին: 1872–73 թթ-ին աշխատել է Կամիլ Պիսսարոյի հետ. վերջինս օգնել է Սեզանին՝ ձևավորելու սեփական նկարչական համակարգը: Սակայն հիասթափվելով իր նկարների հանդեպ հասարակության սառը վերաբերմունքից՝ Սեզանը վերադարձել է Էքս: Նկարչի վաղ շրջանի գործերում նկատելի են Պաոլո Վերոնեզեի, Յակոպո Տինտորետոյի, Էժեն […]

Էժեն Անրի Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848թ. հուլիսի 7-ին` հեղափոխական իրադարձությունների զարգացման ամենաթեժ պահին, երբ փողոցներում կատաղի, արյունոտ մարտեր էին գնում: Նրա հայր Պիեռ Գիլհելմ Կլովիս Գոգենը 1848թ. հեղափոխության մեջ մեծ դեր խաղացած հանրապետական <Նացիոնալ> թերթի խմբագիրներից էր: Ընտրություններից հետո` 1849թ., որոշելով, որ հայրենիքում մնալը վտանգավոր է, վերջինս ընտանիքի հետ լքեց Փարիզը` ուղևորվելով Պերու: Սակայն ճանապարհին Կլովիս Գոգենը հանկարծամահ է լինում: 7 ու կես տարեկան հասակում չնայած որ Գոգենը […]

Էդուարդ Մանեն ֆրանսիացի նկարիչ է: Նա ծնվել է 1832 թ. հունվարի 23-ին, Փարիզում, խոշոր պաշտոնյաների ընտանիքում: Նկարել սկսել է դեռևս քոլեջում սովորելու տարիներին: Ընդդիմանալով իր համար կանխատեսած իրավաբանի կարիերայի վերաբերյալ ծնողների կամքին, նա ընդունվում է ծովային դպրոց: 1848 թ. Մանեն նավով ճանապարհվում է դեպի Ռիո դե Ժանեյրո: 1850 թ. սկզբին սովորում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում: Մանեն շատ է ճանապարհորդում: Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների […]

Պիեռ Օգյուստ Ռենուար (ֆր. Pierre-Auguste Renoir), (1841 թ. փետրվարի 25, Լիմոգես, – 1919 թ. դեկտեմբերի 3) իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի ականավոր գեղանկարիչ։ Օգյուստ Ռենուարը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում): 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ ու հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց: 1860 թ-ին Լուվրում եղել է պատճենահան: […]

Բերտա Մորիզո (Мэри Кассат) ծնվել է 14 հունվարի 1841 թվականի Բուրժում: ֆրանսիացի նկարչուհի է, եղել է Էդուարդ Մանեի աշակերտուհին։ 186թ_ին առաջին անգամ մասնակցում է ամենաճանաչված ցուցահանդեսին` Փարիզյան ցուցասրահում: 1874-ին ամուսնացել է վերջինիս եղբոր` Էժեն Մանեի հետ։ Մասնակցել է «Ընկերության» բոլոր ցուցահանդեսներին, բացի 4-րդից։ Նա շատ էր սիրում նկարել բնության գրկում: Մահացել է մարտի 2_ին` 1895թ. Փարիզում:

Մարի Կասսատ (Мэри Кассат) ծնվել է 22 հմայիսի 1844 թվականի Ալլեգեյայում, աշխարհահռչակ ամերիկացի նկարիչ և գրաֆիկ, նկարել է իմպրեսիոնիզմի ոջով: Կյանքի հիմնական մասն ապրել է Ֆրանսիայում:   ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը: Հայրը նրան սովորելու է ուղարկում Փարիզ: Ավարտելուց հետո վերադառնում է ծնողների մոտ, բայց շուտով մեկնում է Վենեսուելա, որտեղ երկու տարի նկարչությամբ զբաղվելուց հետո, 1855-ին վերադառնում է Փարիզ՝ նկարիչ դառնալու հստակ որոշմամբ: Սովորել է Ֆիլադելֆիայի ակադդեմիայում` 1861-1865թթ: 1866թ. Մեկնել է Փարիզ: Մահացել է […]