1. ՀԱՏՎԱԾ Հոգնատանջ սրտով նստեցի մենակ Աշխարհում աղոտ, Անհայտ կողմերի մութ ճանապարհին, Ավեր շենքերի մոխիրների մոտ, Աշնան օրերի գունատ մահացող Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա, Ծանր երկնքի տաղտկորեն լացող Անձրևների տակ. — Մոռացա բոլոր հոգսերն առօրյա, Ցանկություններըս ապարդյուն ու սին, Անմիտ և ունայն տենչերիս ուղին, Սուտ վարդերն ու սուր փշերը նրա Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին, Անդարձ մոռացա… Եվ խավարն անհուն, գիշերն անթափանց Իր լայն թևերը փռեց իմ վրա… Լուսեղեն և […]

1. ԷԼԵԳԻԱ Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա… Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն… Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն… 1903 2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ Լույսն էր մեռնում, […]

1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաք գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան:  Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական […]