Բոտիչելլի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444-1445 թվականների միջև՝ Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունը առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, […]

Իլյա Սերգեյի Գլազունովը Ծնվել է 1930 թվականի հունիս 10-ին՝ Լենինգրադում: Հայրը՝ Գլազունովի Սերգեյ, եղել է պատմաբան:  Լենինգրադի պաշարման ժամանակ նրա հայրը, մայրը, տատը եւ մյուս հարազատները զոհվել են կենդանի է մնացել միայն նա: Նա սովորել է Լենինգրադի միջնակարգ արվեստի դպրոցում Ռեպինի արվեստանոցում: 1956 թ.-ին նա ամուսնանում է Նինա Ալեքսանդրովնայի հետ: 1957 թ. փետրվարի սկզբին Մոսկվայում տեղի է ունենում Գլազունովի աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որտեղ ունենում է մեծ հաջողություն: 1987 թ-ից դարձել է Ռուսաստանի ակադեմիայի գեղանկարչության քանդակագործության եւ […]

Բորիս Ինդրիկովը Ծնվել է 1967 թ. Լենինգրադում, ապրում եւ աշխատում է Մոսկվայում: 1991 թ.-ից մինչեւ 1997 թ. նա զբաղվում էր գրքի գրաֆիկայով՝ աշխատել է որպես «Քիմիա եւ կյանք» ամսագրի ձևավորող: 1998 թ.-ից դարձել է Նկարիչների միության անդամ, այնուհետ Ռուսաստանի եւ միջազգային ֆեդերացիայի նկարիչների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ: Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Ռուսաստանում եւ արտերկրում՝ ARTMANEZH 2002, 2003, 2012 թ., Արտ-Salon 2007 թ., Art Fair Տոկիոյում, 2013 Venezia 2014 թ, եւ այլն: Ներկայումս զբաղվում […]

Ազգությամբ վրացի նկարիչ Դավիդ Մարտիաշվիլին ծնվել է 1978 թվականին՝ Թբիլիսիում: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիաում: Մասնակցել է Վրաստանի տարածքում կազմակերպվող ցուցահանդեսներին: Նրա աշխատանքները իրենց տարածումն են գտել Ֆրանսիայում, Ամերիկայում, Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեքսիկաում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Հայաստանում ինչպես նաև մի շարք մասնավոր հավաքածուներում: Նկարիչն աշխատում է  վրացական պարզ և վառ երանգներով: Նա հիմնականում պատկերում է հին տներ՝ որոնք մինչև օրս պահպանել են իրենց հմայքը և հին Թիֆլիսի կոլորիտը, գեղեցկուհի վրացուհիներ` ծաղկավոր հագուստներով, […]

Ալբերդ Մարքուետը (Albert Marquet) ծնվել է 1875 թվականին: 1890 թ-ին տեղափոխվել է Փարիզ՝ մասնակցելու Ecole des Arts ցուցահանդեսին, որտեղ նա հանդիպել է Անրի Մատիսին: Նրանք դառնում են մտերիմ ընկերներ եւ նրանց շփումը ազդել է միմյանց աշխատանքների վրա: Այդ տարիների ընթացքում Մարքուետը ցուցադրվել է Salon des Indépendants պատկերասրահում. չնայած նրան՝ որ նա չի վաճառել շատ կտավներ, այնուամենայնիվ նա իր աշխատանքներով դառնում է բավականին հայտնի: Նրա վաղ ստեղծագործությունները բնութագրվում են հստակ եւ ֆովիստական մոտեցումով: Հետագայում նկարել է ավելի […]

Պիտ Մոնդրիանը՝ (Mondrian, Mondriaan), իսկական անունը՝ Պիտեր Կոռնելիս, ծնվել է 1872 թվականի մարտի 7-ին Նիդերլանդիայի  Ամերսֆորտում: Մահացել է 1944 թվականի փետրվարի 1-ին՝ Նյու Յորքում։ Սովորել է Ամստերդամի Գեղարվեստի ակադեմիայում (1892-1897 թթ.)։ Ապրել է Փարիզում (1909-1914 և 1919-1938 թթ.), Լոնդոնում (1938-1940 թթ.), Նյու Յորքում (1940 թ-ից)։ Հոլանդացի նկարիչների և ճարտարապետների «Ստիլ» խմբավորման հիմնադիրներից է։ Կրել է կուբիզմի ազդեցությունը։ 1920 թվականից Մոնդրիանը դիտավորյալ իր նկարչական բառացանկը վերածում է խիստ սակավ տարրերի՝ սեւ հորիզոնական եւ ուղղահայաց գծեր, առաջնային գույների […]