Գայֆեճյանի  (1879 – 1960) կենսագրական տվյալներին հաղորդակցվելիս զարմանում ես. թե ինչպիսի մեծ եռանդ եւ հետաքրքրության սահմաններ է ունեցել նա։ 1901-ին ավարտել է Լազարյան ճեմարանը եւ ընդունվել Մոսկվայի համալսարանի բժշկագիտական ֆակուլտետ։ Այնուհետեւ սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակի եւ ճարտարապետության ուսումնարանում, զուգահեռաբար ուսանելով համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1907-ին ավարտել է ուսումնարանը եւ մասնակցել «Անկախականների միության» ցուցահանդեսին։ Երեք տարի անց ավարտել է նաեւ իրավաբանական ֆակուլտետը։ Նման բուռն ու լայն հետաքրքրությունների տեր մարդու համար գեղանկարչությունը […]

Մոսկվայում պատրաստվում էի նշելու Գեորգի Յակուլովի (1884-1928) գործունեության 25-ամյակը։ 1928 թվականն էր: Հոբելյանական հանձնաժողովի կազմում էին Ստանիսլավսկին, Լունաչարսկին, Պիկասսոն, Պրոկոֆեւը, Դյագիլեւը, Լե– ժեն, Դելոնեն… Իսկ այդ ժամանակ «Հոյակապ ժորժը ապրում էր իր կյանքի վերջին աշունը երեւանյան հիվանդանոցներից մեկում։ Մի քանի օրից նրա աճյունը Երեւանից փոխադրվեց Մոսկվա… Յակուլովն ապրեց ընդամենը քառասունչորս տարի, սակայն նրա ստեղծագործական  ենսագրությունը վերին աստիճանի հագեցված է եւ ուշագրավ… Իմ սերնդակիցները Յակուլովին ճանաչում են Հակոբ Գյուրջյանի դիմաքանդակով ու Կանչալովսկու […]

Կան արվեստագետներ, որոնք հռչակավոր են դառնում կենդանության օրոք, սակայն իրենց կյանքի հետ մեկտեղ կորցնում են նաեւ իրենց հռչակը։ Արվեստագետներ էլ կան, որոնք ճանաչում են գտնում շատ ավելի ուշ, բայց այդ ճանաչումը հարատեւում է առմիշտ։ Գեղարվեստական արժեքի ամենամեծ գնահատուն ժամանակն է, որ ամեն ինչ դնում է իր տեղը, եւ զարտուղի ճանապարհով անհնար է հասնել այն պատվանդանին, որ կարգում է ժամանակն ինքը։ Այդպիսի բախտ էր վիճակված Թիֆլիսի «Ունիոն» սրճարանի բարապան Վանո Խոջաբեկյանին՝ […]

Եթե այնպես պատահեր, որ Եղիշե Թադեւոսյանի գեղարվեստական ժառանգությունից պահպանվեին միայն նրա էտյուդները (մոտ հինգ հարյուր), ապա այդքանով էլ ադեն նա մուտք կգործեր հայ կերպարվեստի պատմության մեջ իբրև ազգային խոշոոսգույն նկարիչներից մեկը։ Թադևոսյանի էտյուդները բնության մասնիկների անշարժացած ակնթարթներ են՝ լույսով և օդով հագեցած։ Թերևս հենց բնության գրկում կատարված այդ ոչ մեծածավալ նկարներն են, որ բացահայտում են հեղինակի ստեղծագործության առավել զորեղ հատկանիշները։ Բանաստեղծական խառնվածքի տեր այդ մարդը խորապես զգում էր բնության շնչառությունը՝ […]

Գեղանկարիչ Հմայակ Հակոբյանը (1871-1939), 19-րդ դարի վերջի 20-րդ դարի առաջին քառորդի հայ ռեալիստական արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով հայ ժողովրդի ճակատագրի բերումով ապրել ու ստեղծագործել է Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում։ Նա բազմաժանր նկարիչ է. հավասարապես տիրապետել է դիմանկարի, բնապատկերի, նատյուրմորտի և կենցաղային ժանրերին։ Կյանքի զգալի մասը անցկացրած լինելով նյութապես ծանր պայմաններում` ճակատագիրը բնորոշ է եղել նախահեղափոխական տարիների հայ նկարիչներից շատերին, նա` այնուամենայնիվ, քիչ թվով գործեր չի ստեղծել, որոնք ցրված են […]

Հայ իրականության մեջ դիմանկարի ժանրի զարգացումը կապված է նաև Ե. Նազարյանի (1868-1929) անվան հետ, որը 20-րդ դարի առաջին քառորդին ապրել ու ստեղծագործել է Հայաստանում, հիմնականում զբաղվելով դիմանկարով։ Նազարյանը ծնվել է Պոլսում։ Գեղարվեստական կրթությունը ստացել է քաղաքի գեղարվեստի վարժարանում, այնուհետև կատարելագործվել է արտասահմանում՝ Իտալիայում։ Պոլսում և Իտալիայում ապրած տարիներին նրա կյանքի մասին առայժմ ոչինչ հայտնի չի հայտնաբերված մամուլում։ Նրա այդ շրջանի ստեղծագործական կարողության մասին պատկերացում տվող միակ գործը Պետրոս Ադամյանի մատիտանկար […]