Քրիստոփոր Կարա-Մուրզա Ծնվել է Ղրիմում Ղարասու-Բազար քաղաքում՝ 1853 թ-ին, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն: 1882 թ-ից նվիրվել է ժողովրդական երգերը մշակելու և քառաձայն երգչախումբ ստեղծելու գործին: Առաջին լուրջ քայլը 1885 թ-ին Թիֆլիսում տրված համերգն էր: Երգչախունբը բաղկացած էր 15 հոգուց: Նա շրջել է գյուղից գյուղ և հավաքել ժողովևդական երգեր: Տարբեր քաղաքներում կազմակերպել է շուրջ 90 երգչախմբեր: 1892 թ-ից դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1898թ-ին մեկնեց Մոսկվա, որտեսղ նրան ձերբակալեցին երգչախմբի փորձի […]

Այն նախագծվել և ստեղծվել է հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից, ով ծնվել է Սպիտակ քաղաքում: Նախագիծը այժմ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Անգլերեն տարբերակը կոչվելու է Wakie: Նախագծի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, […]

(Ներառված են հարցեր «Հայոց պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Ռազմագիտություն»  և այլ առարկաներից): Այս նյութը կօգնի գիտակցելու սեփական մշակույթի, լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և կնպաստեն այն գիտակցության ձևավորմանը, որ պետք է ունենա  դրանց կրողը, պահպանողն ու զարգացնողը: Հարցերը ներառում են Հայաստանի աշխարհագրական սահմանների, տեղանունների, տեղի ունեցած ճակատամարտերի, կնքված պայմանագրերի, պատմության քառուղիներում իրենց ազգանվեր գործունեությամբ աչքի ընկած անհատների, հայրենանվեր մարդկանց կյանքի ու գործունեության,  հայ ժողովրդի  մշակութային արժեքների […]

Հրայր   Դժոխք Ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1890 թ.-ից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թթ.-ին՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։ 1893 թ.-ին Հնչակյան կուսակցության անդամ էր։ 1895 թ.-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ […]

Ալեքսանդր Մակեդոնացու եւ Հայաստանի առնչությունների թեման պետք է դիտարկել առնվազն երեք տեսանկյունով ու ժամանակագրական կտրվածքով. ա) Ալեքսանդրը եւ հայոց զորքը, երբ վերջինս դեռեւս մասն էր կազմում աքեմենյան բանակի, բ) Ալեքսանդրի անհաջողություններն ընդդեմ Հայոց թագավորության, գ) վիպական Ալեքսանդրի կերպարը եւ Հայաստանը:     Գավգամելայի ճակատամարտը եւՀայաստանի անկախացումը (Ք. ա. 331թ.) Ք. ա. 336թ. հոր` Ֆիլիպ Բ-ի սպանությունից հետո, Մակեդոնիայում գահ է բարձրանում քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Ա կամ Ալեքսանդր Մակեդոնացի, Ք. ա. […]

1. Մ. Գորկին ընթերցում էր րոպեյում չորս հազար բառ արագությամբ: 2. Ստալինն ընթերցում էր օրական 400 էջ, դա համարելով օրվա մինիմալ էջերի քանակ: 3. Թ. Էդիսոնը միանգամից ընթերցում էր 2-3 տող: 4. Արագ ընթերցանության ժամանակ աչքերն ավելի ուշ են հոգնում, քան դանդաղ: 5. Մարդկանց 95%-ը ընթերցում է շատ դանդաղ՝ 180-220 բառ րոպեյում ( 1 էջ 1,5-2 րոպեյի ընթացքում ) : 6. Դանդաղ ընթերցանության ժամանակ կարդացածը հասկանալու մակարդակը կազմում է  60%, իսկ […]